13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչպես կանխել ուղեղի ծերացումը

Գիտնականները պարզել են, որ խոլինով (choline ) հարուստ սննդամթերքը կարող է կանխել ուղեղի ծերացումը:

B վիտամինի ընտանիքին պատկանող այս սնուցիցչով հարուստ են հավը, ձուն, ինչպես նաև` ձկնեղենը և լոբազգիները:

Mail Online-ը գրում է, որ Բոստոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ ովքեր իրենց սննդակարգում խոլինով հարուստ շատ ուտելիքներ են օգտագործում, ավելի լավ են հանձնում հիշողությունը ստուգող թեստերը և ավելի քիչ են ունենում ուղեղի փոփոխություններ, որոնք հանգեցնում են ուղեղի ծերացմանը և դեմենցիայի (ուղեղի հիվանդություն, որը առաջանում է ուղեղի ծերացման արդյունքում, և որի ախտանիշներն են անուշադրությունը, հիշողության անկումը, ինքնասպասարկման խանգարումը):

Ինչպես ասել է Բոստոնի համալսարանի դոկտոր Ռոդա Աուն, «այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ձեր սննդակարգը կարող է ազդել ձեր ուղեղի ծերացման վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ