02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի. Ավինյան

Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ գործարանի աշխատանքը շարունակելու վերաբերյալ իրենք քննարկումներ են ունեցել «Վալլեքս գրուպի» եւ ՎՏԲ բանկի հետ եւ այստեղ խնդիրը ոչ այնքան Կառավարության հետ է կապված, այլ դատական վեճի, որ գոյություն ունի երկու ընկերությունների միջեւ։

«Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, մոտակա ժամանակներս այդ հանգուցալուծմանը կգանք։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք խնդիրը լուծելու համար։ Պղնձաձուլական գործարանը վաղ թե ուշ կամ պետք է փակվի, կամ մոդեռնիզացվի, բայց այս փուլում քննարկվում է շահագործման հարցը, մոդեռնիզացիայի եւ բնապահպանական խնդիրների նվազեցման հարցը»,– ասաց Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ