09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ր դեպքում «Սասնա Ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի. Զեյնալյան

«Սասնա Ծռեր» խմբի հանդեպ համաներման կիրառման հարցում պետք է հավասարակշռենք բոլոր կողմերի իրավունքները։

«Պետք է իրականացնենք նաև սպանվածների, պատանդառուների ու ֆիզիկական, մարմնական վնաս կրած անձանց իրավուքների պաշտպանություն։ Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով որոշակի քննադատությանը ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրված «Սասնա Ծռեր» խմբի նկատմամբ համաներման կիրառման վերաբերյալ՝ նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց՝ այս տիպի համաներումն առաջին անգամը չէ կիրառվում Հայաստանում։

«2009թ.-ի համաներումը Մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների ու մեղադրյալների նկատմամբ էր մեծ հաշվով։ Նաև 1996թ.-ի իշխանափոխությունից հետո եղավ բանտերից մարդկանց այսպիսի ազատում։ Այսինքն, սա նորություն չէ։ Սա իրավունք չի, սա պետութան կողմից պարտականություն չէ, որ ի կատար է ածվում։ Սա շնորհ է, սա արտոնություն է և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հնարավորությունների, իր հայեցողության ու հասարակությունից ստացած քաղաքական պատվերի, հանձնարարության շրջանակներում», – ասաց Արտակ Զեյնալյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ