20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կան փակ ճանապարհներ.մերկասառույց է ու քամի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները  և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:
Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: 

Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ