07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի. Հրապարակ

Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․

«Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեծ հավակնություններ ունեցողներին, ասել է՝ կտեսնենք, թե ընտրություններում ով ինչքան ձայն կբերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պետք է մրցեն ոչ թե մյուս կուսակցությունների, այլ միմյանց հետ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ