Նման բովադակությամբ գիրք հարատարակվում է առաջին անգամ. Հայաստանը ռուս լրագրողի աչքերով /տեսանյութ/
Օրեր առաջ Երևանում լույս է տեսել ռուս գրող, լրագրող Վալերիա Օլյունինայի «Հայաստանը արատահորդ արև» գիրքը: Գիրքը բաղկացած է 5 մասից, այնտեղ ընդգրկված 91 պատմվածքները, Էսեները, հոդվածները և ակնարկները գրվել են վերջին 10 տարիների ընթացքում, երբ գրքի հեղինակը՝ Վալերիան, սիրահարվեց Հայաստանին և իր ողջ ստեղծագործական միտքը հենց այդ ուղղությամբ զարգացրեց:
Գրքի խմբագիր Պավել Ջանգիրովի խոսքով՝ գիրքը թեթև ընթերցման համար չէ, քանի որ հեղինակը մի փաստ և երևույթ ներկայացնելով դրանք զարգացնում է պատմական և փիլիսոփայական մեջբերումներով:
«Հայաստանը արատահորդ արև» գիրքը նվիրված է հայ-ռուսական գրական եւ մշակութային կապերին, Թուրքիայում ապրող հայերին, սփյուռքին և հայկական հետքով ստեղծագործություններին:
«Նման բովադակությամբ գիրք հարատարակվում է առաջին անգամ»,-վստահեցնում է գրքի խմբագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: