05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ու՞ր ես» հարցնում է քեզ Աստված

«Ու՞ր ես» հարցնում է քեզ Տերը …
Նոր շաբաթը սկսենք նորովի` պատասխանատու ամեն քայլի և խոսքի համար: Չխուսափենք այն հարցից, որը սթափեցնում է մեզ: Կա մի հարց, որ տրվեց առաջին մարդուն: «Ու՞ր ես»:

Սա պարզ հարց չէ: Ամենքս էլ մեր ականջին լսել ենք այս հարցը մեր ծնողից, ուսուցչից, ղեկավարից, ամուսնուց, կնոջից և այլն: Երբ մենք համապատասխան տեղում չենք լինում, որտեղ պետք էր, որ լինեինք, հարկադրված սուտ ենք խոսում, արդարանում ենք, կամ պատճառաբանում, թե ինչու ճիշտ տեղում չենք: Մենք շատ հաճախ չենք սիրում «Ու՞ր ես» հարցը, որովհետև այն պատասխանատվություն է ենթադրում: Բայց իրականում խորքի մեջ սա շատ սթափեցնող հարց է և պետք է որ մենք այս հարցը հաճախ լսենք մեր ականջներին, ու չզայրանանք:

Այս հարցի մեջ անհանգստություն կա, զգուշություն կա, հիշեցում կա: Երբ կինը ուշ գիշերին ամուսնուն հարցնում է հեռախոսով «Ու՞ր ես», հակառակ կողմը այդ պահին օժտվում է հեքիաթներ հորինելու մեծ վարպետությամբ, չնայած, որ հարց տվողը գիտե, թե ինչու է տալիս: Մարդը հակված է ընկնելու իր բարձունքից, այդ պատճառով այս հարցը մղում է սուտ խոսելու այն մարդուն, ով ընկել է իր բարձունքից: Իսկ արդար մարդը վստահորեն ասում է, թե ուր է, ուր որ պետք է լիներ: Այս հարցը տրվեց նաև Ադամին, որը արդեն տեսել էր իր մերկությունը և թաքնվել էր:

Կարևոր հարցում է սա…Ամեն դեպքում մի խուսափիր այս հարցից, երբ դու արդար ես, հարցը ընդունիր որպես անհանգստություն տվողի կողմից, երբ անարդար ես, թող հարցը քեզ համար լինի սթափության և ընկած տեղից վեր կենալու լավագույն առիթ:

Մենք տեսանք որ, Աստված այդ հարցը պատահական չտվեց: Ե՞րբ է կորում մարդու պատասխանատվությունը: Այն ժամանակ, երբ մարդը չի ապրում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի հույսով, և այսօրվա զղջումն ու ապաշխարությունը թողնում է վաղվան: Իսկ ժամանակը սլանում է արագ…
Իսկ դու ո՞ւր ես այս պահին սիրելի բարեկամ. արդյո՞ք այնտեղ ես, որտեղ պետք է լինեիր:

Հավատով միաբան խնդրենք Տիրոջից, որ Իր ողորմության շնորհները  պարգևի մեզ: Ամենակալ Տերը թող ապրեցնի և ողորմի մեզ: Ապրեցրո՛ւ, Տե՛ր: Ողորմի՛ր Տե՛ր, Շնորհիր Տե՛ր:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ