09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հետո չասեք չէին զգուշացրել. 168 Ժամ

Ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում երեկ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց՝ 62, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ չկար:

Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Հոկտեմբերի 29-ին արտա­հերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատ­գամավորները: Ստորագրահավաքին միացել էր երկու խմբակցությունների 35 պատգամա­վոր: Ավելի վաղ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտա­հերթ նիստում, ԸՕ փոփոխությունների փա­թեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարա­րեց, որ այս անգամ ևս ՀՀԿ-ն կողմ չի քվեար­կելու նախագծին:

«Մեկ շաբաթ առաջ նոր ԸՕ-ն անփառունակ տապալվեց ԱԺ նիստերի դահլիճում, բայց գոր­ծող իշխանությունները գտան ձևը ոնց բերեն տապալված ԸՕ-ն այս դահլիճ: ԸՕ-ն դռներից հանեցինք ծխնելույզից նորից մտավ խորհրդարան: Վարչապետն էլ հիմա երևի նս­տած նայում ու մտածում է ինքը Հուլիոս Կե­սարն է, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ու «Ելքն» էլ գալլական ցեղեր են, հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի: Չի լինելու նման բան, պարոն վարչապետ, այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես ձեր վրա է անկախ նրանից, թե քանի պատգամավոր կմոբիլիզացնեք այսօր քվեարկության համար: ՀՀԿ-ն դեմ է քվեարկե­լու. քաղաքական կոնսենսուս չկա»:

Աշոտյանը կոչ արեց այլակարծությունը սաբոտաժ չկոչել. «Սա սաբոտաժ չէ, քաղա­քական դիրքորոշում է: ԸՕ փոփոխություննե­րը հրամցնել որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության, հանդեպ: Որևէ ժողովրդավար երկրում ընտ­րություններից 42 օր շուտ ԸՕ չեն փոխում: Վենետիկյան հանձնաժողովի նախագահի կարծիքը երևի մոռացանք: Հարգելի կառավարություն, իսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքը կա այս նախագծի հետ կապված: Ես ավելի քան վստահ եմ, որ խորհրդարանում այսօր գոր­ծադրվել են բոլոր միջոցները անհրաժեշտ ձայներ ապահովելու համար»:

Ավելի վաղ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պատգամավորների վրա որևէ ճնշում չի գործադրվել, և, որ ինքը պատգամավորներին զանգահարել է միայն նրանց որպիսությունն իմանալու համար: Ար­մեն Աշոտյանն անդրադարձավ նաև Միրզոյանի այս հայտարարությանը. «Հարգելի պարոն Միրզոյան, բա ինձ խի չես զանգել, տեսնես ես ոնց եմ: Բազմաթիվ այլ ընկերների ինչի չես զանգել: Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի «կպնում», էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում: Քեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց ողջությունը, ով կարող է պո­տենցիալ կողմ քվեարկել այս ԸՕ-ին»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ, եթե նոր ԸՕ-ի ընդունման արդյունքում չեն կարող հասնել նրան, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատվի, ապա օրենսգրքի ընդունումն իր համար ոչինչ է. «Բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քաղաքա­կան գործիչները բիզնեսով: Սա է այն տրա­մաբանությունը, որ դրվել է կառավարության ծրագրում, և որի համար նոր ԸՕ-ն ընդուն­վում է: Ռեյտինգային ընտրակարգի մեջ ի՞նչ խնդիր կա, նորմալ ընտրակարգ է, եթե բիզ­նեսմենները չեն մասնակցում: Բայց եթե բիզ­նեսմենները մասնակցում են ընտրություննե­րին, շատ վատ ընտրակարգ է, բայց եթե հա­մամասնականով էլ են մասնակցում, էլի շատ վատ ընտրակարգ է: Հետևաբար խնդիրը քա­ղաքական համակարգի առողջացման մեջ է, որ գործարարները չզբաղվեն քաղաքակա­նությամբ: Եթե սա չի արվում, այս ԸՕ-ի ըն­դունումն ինձ համար զրո է լինելու»:

Նա նաև հավելեց, որ ռեյտինգային ընտրակարգին ամբողջովին պատրաստ են. «Մենք միակ ուժն ենք, որ Սերժ Սարգսյանին դեմ է քվեարկել, և ամենալավը մենք ենք պատ­րաստ դրան»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ «փայլուն» որակեց Մարուքյանի թեզը. «Պա­րոն Մարուքյանն ասում է՝ բիզնեսը քաղաքա­կանությունից պետք է տարանջատել: Է, տա­րանջատեք, մենք վատն էինք, դուք լավը, տա­րանջատեք, ընտրական համակարգն ինչո՞ւ եք փոխում: Եթե կա քաղաքական կամք, ապա ինչ տարբերություն ինչ Ընտրական օրենս­գրքով ենք գնում: Երկրորդ ՀՀԿ-ի այստեղ-այնտեղ ծվարածների մասին մի անհանգստացեք, տեսեք որտեղ են ծվարել նրանք, ում մասին մազապուրծ մտածում եք, որ մարզերում էլի վերարտադրությունը կապահովեն»: Հովհաննիսյանը նկատեց՝ ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքն ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք. «Հետո չասեք չէին զգուշացրել»:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց քաղա­քական սկզբունքայնությունը ենթադրում է ընտրություն կատարել հարմարավետության և խիզախության միջև հօգուտ քաղաքական խի­զախության. «Որքանով են այս կամ այն ուժերը դրսևորել քաղաքական սկզբունքայնություն, կդատեն իրենք ու պատմությունը: ՀՀԿ-ի մա­սին մի անհանգստացեք. Կլինենք մենք հա­ջորդ խորհրդարանում, թե ոչ, դրանից ոչ մեր ասելիքը կամ անելիքը կփոխվի, ոչ էլ ձեր այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքո­րոշումը, թույլ տված սխալները»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ