20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հրաժարական տվեց

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարը (Նուբարաշենի հուգեբուժարանը) Նարեկ Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։ Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է՝ Նուբարաշենի հուգեբուժարանում պահվել է հիվանդ՝ առանց պացիենտի կամքի: Հիշեցնենք, Վանեսյանի հրաժարականը նաեւ որոշ հանրային շրջանակների պահանջն է՝ կապված վերջինիս պաշտոնական դիրքի չարաշահման հետ: Վանեսյանը առողջապահության նախարարի մտերիմն է, վերջինս դեռեւս նրա պահվածքի հետ կապված դիրքորոշում չի հայտնել՝ պատճառաբանությամբ, թե գործուղման է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ