09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեք անգամ հարցը տվեց, բա՞ չպատասխանեմ. պատգամավորը՝ ՍԴ անդամին /վիդեո/

Սահմանադրական դատարանում  երեկ՝ մարտի 28-ին՝   “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին Սահմանադրական դատարանի անդամները բազմիցս զգուշացրին, որ դատարանը խորհրդարանի ամբիոն չէ:

ՍԴ անդամ Կիմ Բալայանը մասնավորապես նկատեց, որ Հակոբյանը, ըստ էության չպատասխանեց դիմող կողմի գրավոր դիմումի հարցերին, դրա համար ինքը հարցեր չի տալիս պատասխանողին: Բալայանին մի հարց-հանելուկ էր հետաքրքրում:

“Եթե մեկը ծնվել է 1973 դեկտեմբերի  31-ին իսկ մյուսը 1974-ի հունվարի 1-ին եւ նա պարտադիր բաղադրիչի տակ է ընկնում, իսկ առաջինը չէ եւ կամավոր մուծում է, պետությունը որեւք խարախուսանք չի նախատեսել: Սա խտրական վերաբերմունք չէ”,-հարցրեց ՍԴ անդամը:

“Ոչ”,-ասաց Հակոբյանը եւ շարունակեց պարզաբանումը: Սակայն Կիմ Բալայանը ընդհատեց նրան:

 Նրանց երկխոսության շարունակությունը տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ