23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ իրավունքի ուժով կարձակվի խորհրդարանը. Սահմանադրության կարգավորումը

Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչապետ չընտրվելու դեպքում (1-ին անգամվա քվեարկությանը) քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այս մասին տեղեկանում ենք  ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Հետևաբար 7-օրյա ժամկետի ավարտից հետո պատգամավորները պետք է քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների օգտին կամ դեմ կամ ձեռնպահ։ Եթե այս անգամ էլ քվեարկությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված կհամարվի։

Միաժամանակ հիշեցնում եմ, որ այս պահին գործող Ազգային ժողովի լիազորություններն ամբողջ ծավալով շարունակվելու են մինչև արտահերթ ընտրություններով ընտրված նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը»,-գրում է Բաբայանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ