02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Պատմությունը դաժան է և կրկնվելու հատկություն ունի. Էդուարդ Շարմազանով

Երեկ Ազգային Ժողովում «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ սուր քննադատության ենթարկեցի ՀՀԿ խմբակցության պատգամավորներին՝ նիստերի դահլիճում չլինելու և դատարկության ու ասելիք չունենալու համար:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում կատարվածը մեկնաբանելով, նշեց, որ իր և ՀՀԿ-ի քաղաքական բանավեճը բացառապես «Իմ քայլը» դաշինքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է. «Կարիք չկա իզուր ճիգեր գործադրել Հռոմի պապից  ավելի կաթոլիկ երևալու և էժանագին դիվիդենտներ շահելու համար»,-ասաց :

Շարմազանովը հիշեցրեց՝ ՀՀԿ-ն, իր առաջնորդի հրաժարականից հետո, ոչ մի օր չի դադարել իր կարծիքն արտահայտել ու լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ և իրական ընդդիմությունը.

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում 2015 թ.-ի փետրվարից ԲՀԿ առաջնորդի՝ քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալուց հետո, գրեթե մեկ տարի ԲՀԿ-ից որևէ մեկը ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ մամուլի ակումբներում չէր համարձակվում բարձրաձայն կարծիք արտահայտել, էլ ուր մնաց՝ ՀՀԿ-ին քննադատեր: Պատմությունը դաժան է և կրկնվելու հատկություն ունի»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ