Ամենակարևոր հարցում Նիկոլ Փաշինյանը սխալ է. Պարույր Հայրիկյան /տեսանյութ/
«Եթե առաջ ասում էի, որ շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է, դա վերաբերում էր նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին և ժողովուրդը պետք է լինի երկրի տերը, ապա այսօր ամփոփ արտահայտվելով ես կարող եմ ասել հակառակը՝ շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Բացատրելով իր միտքը վերջինս ընդգծեց, եթե դու խոստանում ես իշխանությունը փոխանցել ժողովրդին, ապա դա կարող ես անել միայն սահմանադրությամբ: «Նիկոլ Փաշինյանը և իր ընկերները հեղափոխություն կոչելով պարզ իշխանափոխությունը այսօր զբաղված են հարցերով, որոնք 10-րդական են և անհարկի մատնվում են խուճապի»,-ընդգծեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը վստահ է՝ մեր հետագա քաղաքական զարգացումների մեջ էական որևէ փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ամենակարևորին հատկացվի ամենամեծ ուշադրությունը.«Իսկ ամենակարևորը սահմանադրությունն է, և դրա միջոցով երկրում փոփոխություններ կատարելը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: