06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պատասխանում է Հունան Պողոսյանի նշանակումից դժգոհներին

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնին: Հայաստանի Հանրապետությունում որևէ անթերի մարդ չկա, և անթերի նշանակումներ չեն լինելու:

Փաշինյանը չի հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա. մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսն այդքան էլ բոյով չէ:

Անդրադառնալով Սյունիքում բարձրացած բողոքի ալիքին՝ /երեկ նրանք փակել էին ճմիջպետական ճանապարհը-խմբ./ Փաշինյանը տեղեկացրեց՝ սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ