23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ. Ժողովուրդ

ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»:  «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794-ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:

Յուրաքանչյուր տարի հայ մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Սակայն դեռ երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է մամուլի ներկայացուցիչ, կարծես, հարկ չհամարեց շնորհավորելու գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: Ի դեպ, սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին բացթողումը չէ:

Ինչպես հայտնի է` նա չէր շնորհավորել նաև Գյումրիի տոնը, և միայն օրվա ավարտին կարճ ուղերձ էր հղել` գյումրեցիներին խոստանալով պատժել մեղավորներին` իրեն տեղյակ չպահելու համար: Հետաքրքիր է` այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ օրվա խորհրդի մասին: Թերևս, գոնե Նիկոլ Փաշինյանին կարիք չկա հիշեցնելու` ինչ դեր ունի մամուլը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, որքան մեծ է ազատ մամուլի ներդրումը բոլոր բնագավառներում:

Ի վերջո, անկախ ինտերնետային դարի առանձնահատկություններից` մամուլը զանգվածային լրատվության ավանդական միջոց է և պետք է գործի: Ուստի, պետությունը պետք է արժևորի դրա գոյությունը: Միայն «այփադներով» ապրելը կտրում է իրական արմատներից

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համաորւմ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ