28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մշակույթի նախարարը հորդորեց Շուշան Պետրոսյանին զգույշ լինել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին: ՛՛Մամուլից տեղեկացա գործընթացի ու թեկնածուների մասին, ճանաչում եմ գրեթե բոլոր ինը թեկնածուներին, ու նրանցից մի քանիսն ուղղակի մշակութային արժեք են, ակնհայտ է, որ թեկնածուն պիտի մշակույթի գիտակ լինի, ինչու՞ չէ՝ երաժիշտ, և որ ամենակարևորն է՝ այս ձևաչափում աշխատելու լայն միջազգային փորձ ունենա՛՛,-ասաց պատգամավորը:

Վերջինս հետաքրքրվեց՝ ինչ սկզբունքներով են առաջնորդվելու տնօրենի ընտրության հարցում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախ բացատրեց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ ՊՈԱԿ-ի մասին օրենքը և հանձնաժողովը, որ ստեղծվելու է մրցութային ամբողջ ընթացքն անցկացնելու համար: ՛՛Անշուշտ, որոշակի դեր և ամենակարևոր դերն է խաղալու այն հանգամանքը, թե զարգացման ինչ հայեցակարգ են ներկայացնելու այդ հավակնորդները, որ այսօր տնօրենի պաշտոնին ներկայացրել են իրենց հայտերը: Ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ այդ թեկնածուները այսօր գիտեք ով է, ով չի, ինչպիսի չափանիշներ պիտի ունենա…

Գիտեք՝ ի՞նչ կա, Կառավարման ոլորտը որոշակի հատկանիշներ մարդուց պահանջող անհրաժեշտություն է և այստեղ միայն ինչ-որ ոլորտի գիտելիքները, կարծում եմ, բավարար չեն լինելու, դրա համար փաթեթի մեջ պարտադիր դրվում է հայեցակարգի ներկայացման պահանջը, որի շուրջ ավելի մանրակրիտ հարցեր կլինեն, ըստ այդմ՝ համապատասխան որոշումը հանձնաժողովի կողմից, սահմանված կարգով, կընդունվի՛՛,-հավելեց նախարարը:

Պետրոսյանն արձագանքեց, որ պաշտոնապես ներկայացված են ինը թեկնածուներ, ապա նշեց՝ ասում է այն, ինչին ծանոթ է մամուլի հրապարակումներից և ըստ այդմ՝  միայն մեկն է ներկայացրել ծրագիր: Հասմիկ Պողոսյանը խնդրեց նման հայտարարություններ չանել: ՛՛Ճիշտ չի, խնդրում եմ այդպես հայտարարություններ չանել, որովհետև ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը, այն էլ՝ Օպերայի մրցույթի շուրջ: Ես ուզում եմ ձեզ պաշտոնապես հավաստիացնել, որ մեր ինը փաթեթներն ամբողջովին զեկուցվել են, որ ընդունվել և կնքվել են օրենքի տառի համաձայն՛՛:

 Նախարարը հայտնեց, որ ուղղակի մեկն իր հայեցակարգը որոշել է օր առաջ հանրայնացնել, իսկ մյուսը՝ միայն մրցույթին կներ

կայացնեն, սակայն մրցույթի պահանջն է, որ դրանք փակ պահվեն և միայն մրցույթի ընթացքում բացվեն: ՛՛Դրա համար, մանավանդ Օպերայի հարցում, կխնդրեի մի քիչ զգույշ լինենք, հանգիստ: Այսօր առաջին անգամ ընտրվում է Օպերայի տնօրենը, ընտրվում՝ բոլոր փուլերը, օրենքի կանոնները պահպանելով՛՛,- ասաց նա:  Պողոսյանը նշեց, որ սա բաց, թափանցիկ մրցույթ է: ՛՛Ամբողջ ինֆորմացիան, որ պտտվում է, պտտվում է ներքին կարգով, այնքանով, ինչքանով թեկնածուներն ուզում են, որ հանրահռչակվի՛՛,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ