22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու են պակասեցվում տարկետումները

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց ուսանողներին տարկետում տալուց: ՛՛Գաղտնիք չէ, որ այլ լուրջ քննարկման թեմա է դարձել, մեր հասարակությունն այն վիճակում է, որ կոռուպցիոն ռիսկեր կան և համակարգը տուժում է դրանից, ակնհայտ է, որ ԿԳՆ-ն քայլ – քայլ պակասեցնում է դրանց թիվը՛՛,-ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ տարկետումների թվի պակասից գիտությունն էլ է տուժում: ՛՛Կան շնորհալի երեխաներ, որ կարող են այլ ոլորտում ավելի արդյունավետ ծառայել, բայց որպեսզի բանակից խուսափեն, ընտրում են գիտությունը, սակայն նրանք գիտության մարդիկ չեն, դրանից, կրկնում եմ, տուժում է թե այդ անձը, թե գիտությունը՛՛,- նկատեց նա:

Հակոբյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջիկայում շրջանառության մեջ կդնի հարց՝ ամբողջովին վերացնել տարկետումը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ հարցն արդիական է, ապա ընդգծեց, որ Կառավարության տեսակետների շրջանակում զինապարտությունը չի հակադրվում կրթության իրավունքին, այլ իրենք իրականացնում են քայլեր, որ բանակում իրենց ծառայությունն իրականացրած և զորացրված մարդիկ կարողանան ավելի մատչելի օգտվել իրենց կրթական իրավունքից: Նա տեղեկացրեց, որ նպատակ կա նախապատրաստել միասնական քաղաքականություն, սակայն ականատես են լինում, որ երկրի համար անխուսափելի ճիշտ քայլերի օրենսդրական լուծումների պարագայում լինում են փորձեր զբաղվել ամբոխահաճությամբ, բուն խնդրին ստորադասել:

Աշոտյանի խոսքով՝ ասպիրանտուրա ընդունվածների գենդերային կազմում վիճակագրության մեջ փոփոխություններ չեն եղել վերջին տարիներին՝ երկու աղջիկ, 128 տղա: Նախարարը նշեց՝ երբ լինի համերաշխություն և կոնսենսուս, մյուս կողմից զորացրված երիտասարդներին արտոնություններ տվող նոր նախագիծ, ապա կլինի առավել նպաստավոր միջավայր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ