Գազը կրկին կթանկանա՞
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարնների նախարար Արմեն Մովսիսյանն այս պահին չի կարող ասել, թե Ռուսաստանում գազի մեծածախ գնի թանկացումից հետո հնարավոր է Հայաստանում էլ գազի գինը թանկանա։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում՝ ի պատասխան հարցի, ապա նախարարը նշեց, թե դեռ պաշտոնական որևէ բան չեն ստացել, բայց լրագրողի հղումից հետո, որ վերջերս գազի գնի հետ կապված պայմանագրով 5 տարի չպետք է թանկանա՝ նա ենթադրեց՝ պետք է, որ չփոխվի։
՛՛Մենք պաշտոնապես որևիցե բան չենք ստացել, երբ որ կստանանք, կասենք՛՛,-հավելեց Մովսիսյանը:
Դիտարկմանը, որ իրենք պնդում էին, թե ՀՀ և ՌԴ կառավարության միջև կնքված գազային պայմանագրով գազը Հայաստանում գոնե 5 տարով չի թանկանալու, նախարարն արձագանքեց. ՛՛Մեր պայմանագրով ինչ-որ ասում ենք՝ էնա՛՛։ Այսինքն՝ չի փոփոխվելու, հարցին` պատասխանեց. ՛՛Այո, պետք է, որ չփոխվի՛՛:
Նշենք, որ Ռուսաստանում գազի մեծածախ գինը 2014 թվականի հուլիսի 1-ից աճելու է 4 տոկոսով: Այս պահին Հայասռտանը սահմանին գազը գնում է խորանարդ մետրը 189 դոլարով: