Մերժեցի՛ն ինձ, Տեր, և դարձյալ եկան ինձ պաշարեցին
Քո արդարությա՛մբ ինձ լսի՛ր, ո՛վ Տեր, իմ խնդրանքների իմաստի՛ն նայիր, աղոթքս ունկընդրի՜ր, տե՛ս, որ նենգավոր շուրթով չե՛մ խոսում: Իմ իրավունքը թող արժանանա հավանությանը արդար հայացքիդ, որ ճանապարհը Քո սուրբ ուղղության աչքերն իմ տեսնե՛ն: Տե՛ր, փորձեցի՛ր ինձ և քննեցի՛ր սիրտս գիշերով՝ անիրավություն չգտա՛ր այնտեղ: Բերանն իմ պիտի երբե՛ք չպատմի գործերն անարժան, որ մարդու որդիք սովոր են անել գիշե՛ր ու ցերեկ. բայց ես Քո՛ շրթի Խոսքի համեմատ խստացրեցի՛ ճանապարհներս՝ ի՛նքս ինձ հսկելով: Իմ շավիղնե՛րը հաստատիր Կյանքիդ ճանապարհի մեջ, որ չլինի՛ թե քայլերն իմ շեղվեն ու տանեն վարմի՛ն գայթակղության:
Աղոթք կարդալով Քե՛զ դիմեցի, Տե՛ր, խոնարհեցրո՛ւ ականջդ ձայնիս՝ խո՛սքըս ունկընդրելու: Տե՛ր, լսեցի՛ր ինձ՝ սքանչելի՜ է ողորմությունդ շնորհ պարգևով, ե՛կ, փրկի՛ր նրանց, ովքեր Քեզ վրա հո՛ւյս խարսխեցին, նրանցի՛ց փրկիր, որ եղան Աջի՛դ հակառակորդներ: Աչքի բբի՛ պես ինձ պատսպարիր, և Քո թևերի՛ հովանու ներքո՝ ամբարիշտներից պահպանի՛ր հոգիս, նրանցի՛ց, ովքեր տառապանքի պի՛՛րկ մամլակների մեջ ինձ չարչարեցին:
Թշնամիներն իմ անձի՛ս դեմ ելան և պաշարեցի՛ն, բայց իրենց ճա՛րպն իսկ իրե՛նց արգելեց, և ամբարտավա՛ն բերան բացելով՝ խոսեցին իմ դեմ: Մերժեցի՛ն ինձ, Տե՛ր, և դարձյա՛լ եկան ինձ պաշարեցին՝ մտադրված, որ երկրի երեսի՛ն ինձ հավասարեն: Որսի լավ պատրաստ առյուծի նման ելա՛ն ինձ վրա և կամ առյուծի կորյունների՛ պես ինձ դարանեցին:
Տե՛ս և արի՛, Տե՜ր՝ նրա՛նց հանդիման, խափանի՛ր նրանց, և փրկի՛ր անձն իմ ամբարշտի ձեռքով վե՛ր հանված սրից, ձեռքի՛ց թշնամուս: Կորցրու՛ դրանց երկրի երեսից, և բաժա՛ն- բաժան անելով դրանց՝ խափանի՛ր դրանց ընթացքը կյանքի: Որովայնն իրենց գաղտնի լցրեցին Քո բարիքներով, ուտելիքներո՛վ լման հագեցան, և մնացածն էլ թողեցի՛ն իրենց երեխաներին: Բայց արդարությա՛մբ երևացի ես երեսիդ առջև և հագեցա Քո փառքի՛ հայտնությամբ:
Գրաբարից փոխդրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի
Սաղմոս 16