27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վախի եւ խուճապի նոպանե՞ր

 Ազգային ժողովի  “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել: 

“Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետեւից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը:

Ով առանց տրամաբանելու եւ իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը:

Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր եւ միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա:

Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգեւորություն է առաջացրել՝ վախի եւ խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու եւ մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում:

Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը եւ ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից”-ասված է հայտարարության մեջ:

  Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը անդրադարձել էր շատ հարցերի եւ հարց էր ուղղել ԲՀԿ խմբակցության անդամներին, թե ինչու չեն անդրադառնում այն փաստին, որ երեւանամերձ տարածքում փակվել են բոլոր խաղատները, բացի ԲՀԿ առաջնորդին պատկանող խաղատնից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ