30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

10 երկիր արգելափակել է ՛՛Youtube՛՛-ը

Youtube-ն արգելափակվել է էրոտիկ եւ ցենզից դուրս տեսանյութերի անսահման քանակության պատճառով: Այն, որ Հայաստանի նման պետությունը ՛՛ջերմորեն՛՛ բացել է ՛՛Youtube՛՛-ի դռները հայերի առաջ, դեռ չի նշանակում, որ այս կերպ են վարվում բոլոր երկրներում:

Աշխարհի շուրջ 10 երկրներ արգելափակել են Youtube-ը իրենց երկրի բնակիչների համար: Այս երկներից առաջինը Բրազիլիան է, որն արգելափակել է ցանցը 2007թ. այն բանից հետո, երբ ՛՛Youtube՛՛-ում հայտնվեց հայնտի մոդել Դանիելլայի և նրա ընկերոջ սեռական հարաբերությունը: Երկրորդ երկիրը, որ արգելափակեց ՛՛Youtube՛՛-ը, Թուրքիան է:

Պատճառը վարչապետի առաջարկած կաշառքներն էին, որոնք տարածվել էին համացանցում: 2009թ. Գերմանիան իր բնակիչներին արգելեց օգտվել ցանցից` ջնջելով բոլոր այն տեսանյութերը, որոնց դիտումների թիվը անցնում էր 1000-ից: 2010թ. Youtube-ը արգելափակվեց նաև Լիբիայում:

Պատճառն այն էր, որ տարածել էին նախագահ Քադաֆիի ընտանիքի անդամների պահվածքը երեկույթներում ցույց տվող տեսահոլովակներ: Youtube-ը Թայլանդում արգելվեց նախագահին վարկաբեկող 44 վայրկյան տևողությամբ լուսանկարների շարքի համար:

2011թ. Թուրքմենստանը ևս արգելափակեց ցանցը` առանց որևէ պատճառ բարձրաձայնելու: Չինաստանում ՛՛Youtube՛՛-ն արգելափակվել է էրոտիկ և ցենզից դուրս տեսանյութերի անսահման քանակության պատճառով: Նույն պատճառով ցանցից չեն օգտվում նաև Հյուսիսային Կորեայում: 2011թ. նախագահական ընտրություններից հետո ցանցը արգելափակվեց Իրանում, սրան հետևեց նաև Պակիստանը` հակաիսլամական ցույցերից հետո:

Համացանցը, իհարկե, անհրաժեշտ է մեր օրերում, սակայն օգտատիրոջ է կախված վերջինիս տված օգուտը: Մեր երկրում, հուսանք ՛՛Youtube՛՛-ն օգտագործվում է զուտ օգուտ քաղելու և ինֆորմացվելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ