Կոմիտասը մեր գրաբար լեզվի նման է, կորցնում ենք նրան. մաեստոր Չեքիջյան
Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ՝ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Նպատակը՝ փառատոնի միջոցով Վարդապետի մշակությային ժառանգության հանրահռչակումն է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մշակութային տարածքում:
Փառատոնի բացումը Արամ Խաչատրյան համերգասրահում է: Պատիվը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբինն է՝ մաեդտրո Չեքիջյանի ղեկավարությամբ:
«Ամեն առիթով, երբ Կոմիտաս ենք ներկայացնում, շահում ենք, բայց Կոմիտասը մեր գրաբար լեզվի նման է, կորցնում ենք նրան» ,-փառատոնին ընդառաջ ասուլիսին ասաց մաեստորոն:
Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն Ֆրանսիան, Բոլիվիան ու Ճապոնիան ներկայացնող երաժիշտներ: Այս տարի փառատոնը կներկայանա ոչ միայն մայրաքաղաքային ու մարզային ծրագրով, այլեւ միջազգային կոմպոնենտ կունենա: Փառատոնը նաեւ Ֆրանսիա կգնա: Սեպտեմբերի 28-ին Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում՝ կանցկացվի «Կոմիտաս. Ավանդականի եւ ժամանակակցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն 6 երկիր ներկայացնող արվեստագագետներ: Փարիզում նաեւ խմբերգային երաժշտության երեկո է նախատեսված: Հանդես կգա Voix de Stras երգչախումբը:
«Այս համագործակցությունն ապացույցն է Ֆրանսիայի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ համակրանքի: Կոմիտասն արտացոլում է 2 երկրների միջեւ հարաբերությունների ողջ խորությունը: Փարիզը ընտրելով, որպես գիտաժողովի անցկացման վայր, հարգանքի տուրք է մատուցվում Ֆրանսիային: Մենք ուրախ ենք այդ ուշադրության համար եւ ուրախ ենք, որ միջոցառումը համընկավ Ֆրանկոֆոնիայի օրերի եւ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի հետ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:
Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին: Կոմիտաս թանգարան-ինստիտուտում Հայաստանի մանկական երգչախումբը վարդապետի գործերը կներկայացնի:
Փառատոնի շրջանակում Հառիճավանքում կհնչի Կոմիտասի պատարագը՝ Հովեր երգչախմբի կատարմամբ: Վայրը պատահական չի ընտրված: Հառիճավանքը Վարդապետին հարազատ միջավայր է: Փառատոնին Կոմիտասի գործերը կներկայացվեն բնագրային հիմքի վրա: Նպատակը՝ Վարդապետի գործերը հանրայնացնել ակադեմիական մաքրությամբ: