05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանը նախ պետք է ՛՛Ժառանգության՛՛ կանոնադրությունը կարդա

Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նիստից հետո երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, նա անդրադարձավ նաև ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ՛՛Ժառանգությունը՛՛ հստակ ասել է, եթե վերջնական իշխանափոխության հարց չի դրվում, իրենք հնարավոր է նաև դուրս գան:

Henaran.am-ի հետ զրույցում Սաֆարյանն ասաց, որ ինքը ոչ թե ասել է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ կպոկվի քառյակից, այլ ասել է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ ներկայացնում է  ամբողջական իշխանափոխության պահանջ և որ կուսակցության ղեկավարները, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է Կապանում հայտարարել, կքննարկեն դա: ՛՛Ես նաև ասել եմ, որ եթե իշխանափոխության պահանջ չլինի, մնացած 3-ն էլ չեն լինի, այսինքն՝ եթե պահանջը չկա, էլ ինչ կլինի: Բայց ես չգիտեմ՝ Լևոն Զորաբյանն ինչ է կարդացել՛՛:

Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի հորդորին, թե եթե ՛՛Ժառանգության՛՛ տեսակետի մասին ուզում ենք տեղեկանալ, պետք է լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Ռուբեն Հակոբյանին, ապա Սաֆարյանն ասաց. ՛՛Եթե ես ներկայացնում եմ անձնական տեսակետ, շեշտում եմ, որ դա անձնական տեսակետ է, եթե ես դա չեմ ընդգծում, նշանակում է, ես վերաշարադրում եմ կուսակցության ղեկավար մարմինների կողմից հստակեցված դիրքորոշումները՛՛:

Սաֆարյանը խորհուրդ է տալիս Զուրաբյանին ՛՛Ժառանգության՛՛ մասին խոսելուց առաջ կարդալ կուսակցության կանոնադրությունը ու հասկանալ, որ կուսակցության դիրքորոշումը կարող է ներկայացնել կուսակցության ցանկացած անդամ, եթե ղակավար մարմիններն այդ հարցով ընունել են որոշումներ: ՛՛Լևոն Զուրաբյանի կողմից մեր կուսակցության վատ իմացությունը նման իմաստազուրկ հայտարարության առիթ է դարձել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ