05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այնպես չէ, որ Ծառուկյանը գա, Հայաստանը կդառնա Շվեյցարիա /վիդեո/

՛՛Կմիանան թե ոչ, ոչ մի նշանակություն չունի, որ իշխանափոխություն իրականացնեն: Դա ոչ մի ազդեցություն իշխանության վրա չի կարող ունենալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին:

Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում ընդդիմադիրները ոչ թե պետք է միավորվեն, այլ պետք է քաղաքական լուրջ ընդդիմություն ստեղծել:

Հարցին, թե չի կարծում, որ ՀՀԿ-իս ևս կարող են աջակցել այս գործընթացին, ինչի մասին երբեմն ընդդիմադիրներն են ակնարկում, քաղաքագետը պատասխանեց. ՛՛Բայց դա նրանց ինչի՞ն է պետք… ես ՀՀԿ-ում խելագարներ չեմ տեսել: Դուք կարծում եք, որ նրանք նման քայլի դիմելու համար մոտիացիա ունե՞ն, ես այդպես չեմ կարծում: Նախագահական ընտրությունների ժամանակ մենք նման դեպք ունեցանք, իհարկե ոչ թե քաղաքական ուժերի համախմբման փորձ, այլ՝ ընդդիմադիր էլէկտորատի միասնության, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում հավաքեց 37 տոկոս ձայն, բայց ի՞նչ, երկու ամիս անց ՏիՄ ընտրություններում նա հավաքեց 8 տոկոս, ուստի ես չունեմ ոչ մի հիմք հավատալու, որ այդ ուժերի համախմբումը կարող է կառավարության հրաժարականի պատճառ դառնալ՛՛:

Քաղաքագետը շեշտեց, որ եթե ԲՀԿ-ն և ցանկացած այլ կուսակցություն կառուցեն հզոր կուսակցություն, ոչ թե ընտրություններից ընտրություն ակտիվանան, ապահովեն մարդկային, ֆինանսական բազա, մասնակցեն ընտրություններին, նման խոսակցությունները տեղին կլինեն: ՛՛Ալեկոծել խորհրդարանում փոքրամասնությամբ, մեծ բաների ձգտել անլուրջ է, սպասել մինչև ՀՀԿ-ականները կթողնեն իրենց բիզնեսը, գործերը, գործարանները, կվազեն ԲՀԿ-ի մոտ, էլի անլուրջ է, իսկ կներեք, ես հումարիստ չեմ, քաղաքագետ եմ՛՛:

Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց. ՛՛Այնպես չէ, որ վատ տղաներին փոխես լավ տղաներով, բոլորը երջանիկ կդառնան, ոչ, Հայաստանում բազմաթիվ անգամներ մարդիկ փոխել են իրենց տեղերը ուրիշների հետ, բայց ոչինչ չի փոխվել: Այնպես չէ, որ այս կոռումպացված ու վատ վիճակում Գագիկ Ծառուկյանը գա իշխանության, Հայաստանը կդառնա Շվեյցարիա, ոչ, նա պետք է գա ծրագրով: Պետք է ոչ թե հիստերիկա սարքել, այլ՝ աշխատել՛՛: 

Այս և այլ հարցերի շուրջ Իսկանդարյանի հետ զրույցը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ