14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Րաֆֆին թուլամորթ տղամա՞րդ է ու քաղաքական գործիչ

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը ֆեյսբուքում գրառում է տեղադրել.

“Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական շոուն կարծես վերսկսվում է…
Օրերս 4 ոչիշխանական ուժերի համագործակցության կոնտեքստում հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը երկրում բան չի փոխի և հարկավոր է իշխանափոխություն անել հենց վերևից, այսինքն՝Սերժ Սարգսյանից: Այս բառերը համաժողովրդական հզոր ալիքը ձախողելուց հետո այնքան ծիծաղելի է, այնքան հարգանքի չարժանի, որ արդենն զզվանք է առաջացնում ցանկացած բանական մարդու մոտ: Այն պահին, երբ 2013թ.-ի նախագահականից հետո կենտրոնացել էր համաժողովրդական բուռն ալիք իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականի, Րաֆֆի Հովհաննիսյան մարդը հայտարարեց, որ ինքը բարոյական իրավունք չունի պահանջել նախագահի հրաժարականը և բավականին ջերմ ձեռքսեղմումով և աղոթքներով վիժեցրեց համաժողովրդական հասունացած ընվզումը:

Իսկ վերջերս մարտի 1-ին Սարյանի արձանի մոտ հայտարարեց, որ չի ուզում դառնալ էշ նահատակ: Բա ինչ ես առաջարկում Րաֆֆի, ով դառնա էշ նահատակ, որ դու բավարարես նախագահ դառնալու քո տենչերը՞ Եվ բավական է Եվրոպական հարթակներում Եվրոպացիներին ուղղված ամպագոռգոռ մեղադրանքներով տպավորություն թողնես այս ժողովրդի մոտ, որ իբր այնքան կաս, որ պատրաստ ես միջազգային ատյաններին մեղադրել՝առանց վերլուծելու դրա հետևանքները:

Ես՝Անի Զախարյանս, քեզ որակում եմ թուլամորթ տղամարդ և անվճռական քաղաքական գործիչ: Դե սպասում եմ ԲԱԴԱՍԽԱՆԻԴ”,-գրել է Անի Զախարյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ