05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը պաշտոններ կտա՞ ոչ իշխանականներին /վիդեո/

՛՛Ինչ գործընթացներ պետք է սկսեն, էս 10 տարի է նույն բան են ասում։ Ընդդիմություն է, փորձում է ակցիանների միջոցով որոշակի ակտիվություն ձեռք բերել և ակտիվացնել հասարակությանը։ Դա ինչ լուրջ գործընթաց է՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնության մասին կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: ՛՛Ժողովրդավարական մոդելը հենց այդպիսին է, պետք է լինի ընդդիմություն և պետք է լինի ոչ իշխանական ուժեր և իշխանական ուժեր, որոնք անընդհատ պայքարի մեջ պետք պետք է լինեն՛՛,-հավելեց նա։

Հարցին, թե ՀՀԿ-ն ռեսուրս ունի դիմակայելու այդ 4 ուժերին՝ չհաշված նաև քաղաքացիական հասարակությանը, որոնց ներգարվվելու փորձեր են արվում, նա պատասխանեց. ՛՛Այդ 4 ուժերին իրար գումարեք, խորհրդարանում 3 անգամ ՀՀԿ-ն ավելի է, այնպես որ ինչ դիմակայելու խնդիր կա, պատերազմ են հայտարարել, որ պետք է դիմակայենք։ Խնդիր են առաջացնում, երկրում տեղի ունեցած թերութունները փորձում են այդ գործընթացներով ավելի կոշտացնել և հասարակությանը մատուցել, այստեղ որևէ տրամաբանորեն վճռական կամ չգիտեմ ինչ պահերի խնդիր մենք չենք տեսնում՛՛։

Հարցին, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է, որ ՀՀԿ-ից արդեն նկատելի է իր համար, որ բեկորներ են պոկվում, ինքը նման բան տեսնո՞ւմ է, նա արձագանքեց. ՛՛Դա էլ այն շարասյունն է նախկին իշխանությունների, որոնցից շատերը պոկվեցին, իսկ ՀՀԿ-ց պոկվելու ժամանակը դեռ չկա և կարծում եմ չի էլ գալու՛՛։

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝  ընդդիմությունը պետք է դիրոքորոշումը փոխի, ոչ թե ասի իշխանություն, հիմա էլ ես եմ ուզում գալ իշխանության։ ՛՛Նա պետք է իր ծրագրերը ներկայացնի, համոզի ժողովրդին, որ ռեալ ծրագիր կատարող է առաջիկա ընտրություններին ներկայացնի և իր տեսլականը և իրագործի։ Բայց այդ մարդիկ չեն ուզում գյուղապետ դառնան, հնձվոր դառնան, նրանք ուզում են նախագահ դառնան, վարչապետ դառնան, դրա համար էլ երկար պայքարի ճանապարհ է պետք, ինչպես ՀՀԿ-ն է ժամանակին անցել՛՛։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ՀՀԿ-ը բացառում է, որ զիջումների կգնա, պաշտոններ կտա ոչ իշխանականներին, այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ