23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վանեցյանը դատավորին ասե՞լ է՝ դուխով. ԱԱԾ պետը պարզաբանում է

«Ես եղել եմ Ժնև քաղաքում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված այնտեղ էի։ Այդ խոսակցության ժամանակ եղել եմ մեքենայի մեջ՝ օդանավակայանի ճանապարհին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հերքելով այն լուրերը, թե գաղտալսված ձայնագրությունը արվել է այն ժամանակ, երբ ինքը եղել է Մոսկվայում։

Վանեցյանի խոսքով՝ խոսակցության մեջ չի ասվում, թե վարչապետն ասել է, որ պետք է Խաչատուրովը կալանավորվի. «Ասված է հետևյալը. վարչապետն ասել է, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար»։

Դիտարկմանը՝ տեսագրության մեջ լսվում է, որ ասում են՝ չնայած վարչապետն ասել է՝ գործը պետք է փակել, բայց դուք շարունակում եք, նա այսպես արձագանքեց.

«Մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը, անգամ եթե վարչապետն ասել է՝ պետք է փակեք, ես ասել եմ՝ նայեք իրավական հիմքերը։ Վարչապետը չի ասել՝ փակեք, ասել է, որ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան նրանց կալանավորելու հիմքերը»։

Նա ասաց, որ հեռախոսազրույցի ընթացքում կարող են լինել որոշակի անճշտություններ, որովհետև չեն ենթադրել, թե կարող է ձայնագրվել և հրապարակվել իրենց խոսակցությունը։

Հարցին՝ դատավորին չե՞ք ասել՝ դուխով, նա այսպես պատասխանեց. «Հիմա եկեք՝ հերթով սաղ բառերը հանենք, սկսենք ամեն բառին մեկնաբանություն տալը։ Եթե խոսակցությունը լսել եք, հաղորդագրություն կա, որն ուղարկվել է Խաչատրյանին, որտեղ փորձագիտական կարծիք է։ Ես Հրաչի հետ չեմ խոսել, ես Հրաչ չեմ ճանաչում, բայց այստեղ գալուց առաջ պարզվեց, որ խոսքն այն դատավորի մասին է, որը կալանքը տվել է Ռոբերտ Քոչարյանի։ Ես նրա հետ ծանոթ չեմ, անձամբ չգիտեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սխալ ինֆորնացիա՞ է տվել Խաչատրյանին, թե խոսել է դատավորի հետ։ «Ես սխալ ինֆորմացիա չեմ տվել, ես չեմ խոսել Հրաչի հետ, դա անհերքելի փաստ է, կարող են բոլորը տեսնել, որ ես դատավորի հետ անձամբ ծանոթ չեմ»,-պարզաբանեց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ