“Ժողովուրդ ուշքի եկեք” …
Մոտ մեկ ամիս առաջ «Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես եկավ կոչով, որտեղ արտահայտում էր իր խորը ցավը ս.թ. փետրվարի 25-ին «Աբովյան ծննդատանը» ծննդաբերության ժամանակ մոր ¨ երեխայի մահվան կապակցությամբ՝ հղելով իր ցավակցությունը նրանց հարազատներին: Միաժամանակ, կոչ էր արվել դեպքի առթիվ ձերբակալված բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովին ազատ արձակել մինչ¨ վերջնական դատավճիռը, իսկ դատավարության ընթացքում էլ, հաշվի առնելով բժշկի տարիների վաստակը, եթե նույնիսկ ապացուցվի բժշկական սխալը, կիրառել համեմատաբար մեղմ պատիժ: Կոչին միացել են մոտ երեք հարյուր բուժաշխատողներ:
Մենք՝ բուժաշխատողներս, նույպես ունենք հարազատներ ¨ ոչ մեկս ապահովագրված չէ նման դեպքերից: Խորապես գիտակցելով, որ ոչինչ չի կարող ամոքել հարազատների վիշտը, ցավում ենք անդառնալի կորստի համար: Միաժամանակ, նա¨ անհանգստացած ենք ապագայում նման դեպքերի կրկնության հավանականությամբ, ինչպես նա¨ դեպքի անաչառ քննությամբ ¨ արդար դատավճռով: Ցանկացած նման դեպք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք ¨ անաչառ քննությամբ, որը կուղեկցվի համապատասխան հետ¨ություններով ¨ քայլերով՝ ուղղված հետագայում նման դեպքերի կրկնությունը հնարավորինս կանխելուն ¨ ոչ թե բժշկին դարձնել քավության նոխազ…
Նման իրավիճակներում, իհարկե, ամենահեշտ տարբերակն է բժշկին դատելը, ամբողջ մեղքը բարդելով նրա վրա, քան թե փորձել բացատրել ամբողջ հասարակությանը, որ, ցավոք, կան դեպքեր ¨ իրավիճակներ, երբ բժիշկն անզոր է ¨ կամ ընդունել, որ բժիշկը ¨ս մարդ է՝ համակարգիչ չէ ¨ կարող է սխալվել, ¨ բոլոր բժիշկներն են սխալվում՝ լինի դա ԱՄՆ-ի ամենաառաջատար կլինիկայի պրոֆեսորը, թե Հայաստանի սահմանամերձ գյուղի բժիշկը… Եվ դրա համար ձերբակալե±լ… Մարդկանց, որոնք ամբողջ կյանքը փրկում են ուրիշների կյանքեր, հավասարեցնել ամենավերջին մարդասպանին… Ցանկացած սխալ պետք է ունենա իրեն համապատասխան պատիժ: Ոչ ոք չի ասում, թե բժիշկը կամ բուժքույրը պետք է դուրս լինի պատասխանատվությունից, սակայն այդ ամենը պետք է լինի համարժեք՝ հաշվի առնելով մեզնից ավելի զարգացած երկրների փորձը…
Հեծանիվ հորինելու կարիք չկա: Այդ ամենի պատասխանն աշխարհն արդեն տվել է: Զարգացած աշխարհում գործում է բժշկական սխալի վերաբերման երկու մոտեցում՝ ինդիվիդուալ՝ ԱՄՆ, Գերմանիա, ¨ այլն, երբ բուժաշխատողներն ունեն բժշկական սխալի ապահովագրություն ¨ ամեն ամիս իրենց աշխատավարձից որոշակի գումար են հատկացնում այդ ապահովագրությանը, այսինքն՝ ընդունում են, որ վաղ թե ուշ սխալվելու են ¨ դա, բնավ, չի նշանակում, որ բոլորը հանցագործ ու մարդասպան են… Եվ երկրորդ մոտեցումը, որը գործում է աշխարհի սոցիալապես առավել զարգացած երկրներում՝ Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա ¨ Նոր Զելանդիա, որն է համակարգային մոտեցումը, այսինքն՝ սխալը ոչ թե բարդվում է ինչ-որ մեկի վրա՝ բժշկի կամ բուժքույրի, այլ փորձում են գտնել համակարգի բացերը՝ դրանով նպաստելով նման դեպքերի հետագա կրկնության բացառմանը կամ նվազեցմանը:
Իսկ ի±նչ են անում Հայաստանում: Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է՝ բժշկական օգնություն ¨ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ¨ եթե այն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ ՄԻԱՎ հարուցիչով վարակում՝ պատժվում է 2-6 տարի ժամկետով ազատազրկմամբ… Հարց՝ ինչու± եք ազատազրկում: Նպատակը±: Ամեն պատիժ պետք է ունենա իմաստ: Ազատազրկում են մարդասպանին, որ մարդ չսպանի, գողին, որ չգողանա, այսինքն՝ հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց: Արդյո±ք 30 տարվա աշխատանքային փորձով բժիշկը, որ փրկել է հազարավոր կյանքեր, վտանգ է ներկայացնում հասարակության համար ¨ նրան պետք է փակել ճաղերի ետ¨ում՝ ամենավերջին հանցագործի հետ միասին: Անխոս, ամեն մարդ, ¨ բժիշկը նույնպես, պատասխանատու է իր արածների համար: Սակայն նա¨ պետք է հաշվի առնվեն բոլոր պայմանները ¨ պատճառները՝ արդյո±ք բժիշկն ունեցել է բոլոր անհրաժեշտ սարքավորումները ¨ դեղերն իր ձեռքի տակ, ինչ պայմաններում է աշխատել, ինչ ժամային գրաֆիկով… Ինչու± պիտի այդ ծիծաղելի ցածր աշխատավարձի պատճառով բժիշկն աշխատի երկու հիվանդանոցներում միաժամանակ, ինչն, անխոս, առաջացնում է գերհոգնածություն ¨ մեծացնում սխալվելու հավանականությունը:
Կամ օրենքի երկրորդ հատվածը՝ ՄԻԱՎ-ով անզգուշորեն վարակելիս պատժել 2-6 տարի ազատազրկմամբ: Հարց՝ իսկ եթե բժիշկը կամ բուժքույրն է վարակվում ՄԻԱՎ-ով, երբ հիվանդի արյունն ընկնում է նրանց աչքի մեջ… Իսկ գիտե±ք ինչքան բժիշկներ ¨ բուժքույրեր են հիվանդից վարակվել հեպատիտով՝ բուժօգնություն իրականացնելիս: Արդյո±ք այդ ժամանակ էլ հիվանդները պետք է պատժվեն՝ ազատազրկվեն… Իհարկե ո°չ… Այսինքն, ինչ է ստացվում, բժիշկն ամբողջ կյանքը սովորում է, դառնում է բժիշկ, օրուգիշեր՝ իր քնի ¨ առողջության հաշվին փրկում է կյանքեր, դրա դիմաց ստանում է գռոշներ, վտանգում է իր կյանքն ու առողջությունը՝ վկա վերջերս Գյումրիի բժշկի սպանությունը ¨ Մասիվում շտապ օգնության բժշկին ծեծի ենթարկելը, ¨ եթե հանկարծ սխալվում է, դառնում է ամենավերջին մարդասպանին հավասար… Ո±րն է այստեղ արդարությունը…
Բժշկին դարձրել են հասարակության թշնամին… Մարդ երբ վատ է զգում, առաջինը գոռում է՝ բժի¯շկ… Իսկ բացում ես ինտերնետը ¨ ուղղակի ապշում ես մեկնաբանությունները կարդալուց՝ բժշկին քառատել, կախել, դրանց այդ էլ քիչ է, ¨ այլն…Համոզված ենք, այդ գրողների մեծամասնությունը կյանքում որ¨է մեկի մատից փուշ հանած չկա, իրենց ամբողջ գործը առավոտից իրիկուն «քոմմենք» գրելն է ¨ այլոց ս¨ացնելը… Կամ հոդվածները… Վերջերս բավականին հայտնի կայքերից մեկում տեղադրվել էր մի հոդված՝ «Բժշկի մոտ, թե սպանդանոց» վերնագրով… Կար¨որ չէ, թե որ կայքն էր, բայց ¨ այնպես, հուսով ենք, որ հեղինակը ¨ խմբագիրը հետ¨ություններ կանեն… Ուրեմն, հիվանդի հարազատը, որը մասնագիտությամբ իրավաբան է, բժշկին մեղադրում է, որ առանց ուռոլոգի կամ նեֆրոլոգի որակավորում ունենալու ֆուրոսեմիդ է նշանակել: Աբսուրդ: Դա նույնն է, որ ցանկացած բժշկի ասես, որ վերքը յոդով մշակելու համար պետք է վիրաբույժ լինես… Կատարյալ անգրագիտություն… Ֆուրոսեմիդն այն դեղամիջոցն է, որ ցանկացած բժիշկ, եր¨ի թե ամեն օր, օգտագործում է իր պրակտիկայում: Եվ ոչ ոք չի հարցնում՝ լավ, իսկ դու՝ իրավաբան լինելով, ի±նչ իրավունք ունես բժշկին ուղղություն ցույց տաս, թե ինչ դեղ տա ¨ ինչ չափաբաժնով, դու ի±նչ որակավորում ունես… Եվ ամենացավալին այն է, որ հոդվածից հասկացվում է, որ լրագրողն էլ է գիտակցում, որ դա աբսուրդ է, որ բժշկի մեղքը չկա, սակայն կայքի ¨ հոդվածի ռեյտինգը բարձրացնելու համար դիմում է նման մեթոդների… Ի±նչ եք ուզում դրանով արած լինել՝ առավե±լ լարել հասարակությանը բժիշկների դեմ: Իսկ եթե այդ բժիշկը ձեր հարազատը լիներ, ձեր հայրը կամ եղբայրը, նույն կերպ է±իք գրելու: Արդյո±ք չեք գիտակցում, որ նման դեպք կարող է պատահել նա¨ այն բժշկի հետ, որի օգնությամբ լույս աշխարհ եք եկել… Չի° կարելի…
Ինչու± չեք գրում բժիշկների, իրոք, սխրագործությունների մասին: Արդյո±ք չկան: Ամեն օր խոսում են, որ վերջին քսան տարում մանկական լեյկեմիայի՝ արյան քաղցկեղի բուժման տոկոսը 0-ից դարձել է 70 ¨ այժմ ունենք լեյկեմիայից բուժված մոտ 400 կատարյալ առողջ երեխա, որոնցից շատերն արդեն ունեն իրենց իսկ երեխաները… Արդյոք սա սխրանք չէ… Ինչու± ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդ ինչպե±ս եղավ, ու±մ շնորհիվ, ո±վ արեց, ի±նչ ջանքերով ¨ կորուստներով… «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը վերջերս գրել էր, որ հասարակությանը պետք են հերոսներ ¨ պետք է ցույց տրվի նրանց, գրվի նրանց մասին… Արդյո±ք հերոսներ չեն… Կամ վերջերս հիվանդանոցներից մեկում կատարվել էր բարդագույն վիրահատություն՝ սրտի մեջ դանակով երիտասարդին հաջողվել էր փրկել… Ինչու± ոչ ոք չգրեց, ինչու± ոչ ոք չհետաքրքրվեց այդ մասին…
ԲԺԻՇԿԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԷ°… Ժողովուրդ, ուշքի եկե°ք… Առանց այդ էլ, լավագույները լքում են Հայաստանը ¨ նման ձ¨ով շարունակելու դեպքում, շուտով Հայաստանը կզրկվի, իրոք, լավագույն բժիշկներից…
Այսպիսով, մենք՝ բուժաշխատողներս, կոչ ենք անում ՀՀ Նախագահին, Վարչապետին, Առողջապահության նախարարին, Գլխավոր դատախազին ¨ Մարդու իրավունքների պաշտպանին միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մյագկովի խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությամբ մինչ¨ վերջնական դատավճիռը, իսկ դատարանին հորդորում ենք կատարել անաչառ քննություն ¨, նույնիսկ, եթե ապացուցվի բժշկի սխալը՝ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ, իհարկե, բացառելով ազատազրկումը: Եվ նա¨ կոչ ենք անում այս մոտեցումը կիրառել բոլոր ազատազրկված բժիշկների հանդեպ… Իսկ ԱԺ բոլոր պատգամավորներին կոչ ենք անում փոխել գործող օրենքը՝ հաշվի առնելով վերը նշվածը ¨ միջազգային փորձը, հայտնելով մեր պատրաստակամությունը օգնել այդ ամենին:
Եվ վերջում, հարգելի լրագրողներ, հուսով ենք, ձեր շնորհիվ, հասարակությունն այսուհետ կսկսի ճանաչել իր իսկական հերոսներին…
Շնորհակալություն
Հարգանքներով,
“Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն”