08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա՞ Ծառուկյանի մոտ

Վաղը կայանալու է ԲՀԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ հանդիպումը: Այս մասին մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ հրավեր ստացել են: ՛՛Մենք կողմ ենք հանդիպումններին, արդյունավետ կլինի, թե ոչ, դա կերևա հանդիպումից, հետո՛՛,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինի հանդիպմանը, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Մենք առայժմ քննարկում ենք այդ հարցը, բայց ֆորմատի և տեղի մասին հետագայում՛՛։

Ինչ վերաբերում է տեսակետին, թե չորս ուժերի համագործակցությունը որակվում է որպես  իշխանություների հետ համագործակցություն, քանի որ ԲՀԿ-ն այդքան էլ որպես ընդդիմություն չի ընկալվում, պատգամավորը նշեց.

՛՛Իսկապես դա շահարկվում է, և ինձ մոտ տպավորություն է, որ միակ պրոբլեմն իշխանության այն է, որ խոչընդոտի այս 4 քաղաքական ուժերի համագործակցությանը, ուրիշ խնդիր չունի, որ չի ուզում այս համախմբումը կայանա, դա իրենց գործն է՛՛։

Հակոբյանը շեշտեց, որ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում ԲՀԿ-ն իրեն դրսևորել է իսկապես ընդդիմութուն: ՛՛Ես նկատի ունեմ և Պարտադիր կուտակային համակարգի հետ կապված և գազի հարցի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կապված հարցերը և ընդհանրապես վերջին ընթացքում խորհրդարանական քննարկումներին ԲՀԿ-ն իրեն պահում է՝ որպես ընդդիմություն՛՛։

Հարցին, թե ինչպես է վերաբերում տեսակետին, որ ժամանակի ընթացքում ՛՛Ժառանգությունը՛՛, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հնարավոր է միավորվեն ԲՀԿ-ի շուրջ և մեկ բևեռ ստեղծեն, Հակոբյանը պատասխանեց.

՛՛Առայժմ ես դա աղոտ եմ պատկերացնում, որովհետև ըստ էության տարբեր գաղափարական ուղղվածությունների տեր քաղաքական ուժեր են, դրա համար աղոտ եմ պատկերացնում, իհարկե ինչ-որ տեղ քաղաքական մշակույթը պետք է հանգեցնի նրան, որ այդքան 75-80 կուսակցություններ չլինեն, այլ իսկապես կարողանան կայացած, հստակ գաղափարական ուղղվածությամբ մի քանի կուսակցություներ լինեն, որն ավելի անհրաժետ ու ձեռնտու է որևէ պետության համար, բայց ասել, որ սա կարող է մոդել դառնալ, ես աղոտ եմ պատկերացնում, որովհետև կրկնում եմ տարբեր գաղափարախոսություներ ունեն՛՛։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ