06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե չմիավորվեն ՛՛Բարգավաճի՛՛ հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների. Շարմազանովը՝ Զուրաբյանին /վիդեո/

 ՛՛Մենք դրական ենք վերաբերում չորս քաղաքական ուժերի համախմբմանը, մենք որպես քաղաքական իշխանություն մշտապես կողնակիցն ենք եղել, որ քաղաքական դաշտում բացառապես լինի առողջ քաղաքական պայքար և ընդդիմությունն ու իշխանությունը ներկայացնեն քաղաքական օրակարգ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԲՀԿ-ի հետ մյուս կուսակցությունների ունեցած հանդիպման մասին:

Շարմազանովը չի բացառում, որ հայաստանյան քաղաքական դաշտը կարող է գնալ կուսկացությունների խոշորացման ճանապարհով: Ըստ նրա՝ կարող է լինել երկու բևեռ՝ մեկը՝ ՀՀԿ-ն, իսկ մյուսը՝ ՛՛չեմ բացառտում, որ ավելի փոքր կուսակցությունները, օրինակ՝ ՀԱԿ-ը, ՛՛Ժառագությունը՛՛ , միգուցե նաև ՀՅԴ-ը ժամանակի ընթացքում քայլեր կատարեն միավորվելու մեկ բևեռի մեջ՝ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության մեջ՝ որպես ավելի մեծ կուսակցություն՛՛:

Արձագանքելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը, ով  Շարմազանովի այս մտքի վերաբերյալ խոսելով, ասել էր, որ ժամանակին ՀՀԿ-ն է եղել ՀՅԴ-ի մեջ՝ ՀՀԿ խոսնակն ասաց. ՛՛Ես խոսում եմ ապագայի մասին, իմ հարգարժան գործընկերները խոսում են անցյալից, կարծում եմ՝ պիտի նայենք դեպի ապագան, իսկ ներկան ու ապագան խոստանում են մեզ, որ մենք կարող ենք ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ՛՛:

Շարմազանովը հաստատապես չի ասում, որ այդ բևեռացումը լինելու է, ՛՛եթե չեն ուզում, ոչ մեկը իրենց չի ստիպում՛՛,-նկատեց նա:  

Հարցին, թե չորս քաղաքական ուժերն արդեն նշմարում են իրենց առաջնորդին, նա պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ՝ իրենք պետք է որոշեն, ժողովուրդը պետք է որոշի: Նախ մինչև 2018 թվականը բավական ժամանակ կա, որովհետև մեր համապետական հաջորդ ընտրությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, և այդ չորս կուսակցությունները, ցանկացած կուսակցություն ինքը պիտի որոշի՝ ինչպիսի թիմով գնա և ում առաջնորդությամբ՛՛:

Շարմազանովը նաև հայտարարեց. ՛՛Ես նաև զարմանում եմ իմ այն գործընկերների վրա, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ Հանրապետական մասին է: Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են Հանրապետականը նման է KПCC-ի, ես ինչ եմ ասում, իրենք ինչ են ասում, իմ ասելը նա չի, որ Հանրապետականը ում է նման, ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է, ես իրենց մի բարեկամական խորհուրդ կտամ, եթե իրենք չմիավորվեն Բարգավաճի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների՛՛:

Նշենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսելով բևեռացման վերաբերյալ Շարմազանովի առաջարկի մասին՝ ասել էր. ՛՛Հայաստանում Հանրապետական կուսակցությունը, ոչ թե նմանեցվում է ամերիկյան Հանրապետական կուսակցությանը, այլ նմանեցվում է սովետական KПCC-ին կամ Արևելյան Եվրոպայի այլ կոմունիստական կուսակցություններին, որոնք, խախտելով սահմանադրությունը և օրենքները, հաստատել են քաղաքական մենաշնորհ՛՛:

Հարցին, թե ինչու հենց ԲՀԿ-ին պետք է միավորվեն այս ուժերը, նա պատասխանեց, որ քանի որ հենց ԲՀԿ-ի հետ են հանդիպումները կայանում, բացի դա էլ ԲՀԿ-ն է ամենամեծ կուսկացությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ