27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

“Սատկացնելու եմ դրանց …”. կբացահայտի ՛՛սատանա՛՛ հարսին

“Ամեն բան ունեցել եմ՝ տուն, մեքենա, փող: 40 տարի բավականին եկամտաբեր գործով եմ զբաղվել ու ունեցվածքս գնալով շատացրել: Աշխատում էի, որ մինուճար տղաս ու իր ընտանիքը կյանքում ոչ մի խնդրի առաջ չկանգնեն: Բայց էս տարիքում ես կանգնեցի փաստի առաջ”,-այս նախաբանով նամակ է ստացել Henaran.am-ի թղթակիցը:

“Աղջիկ ջան, ընտանիքս, ստեղծածս 6 տարվա մեջ հարսս քանդեց: Հարս բերեցինք նորմալ աղջիկ էր, հետո չգիտեմ ոնց դարձավ Եհովայի վկա: Փրկություն չկա…. դրանք վամպիրի պես խրվում են ընտանիքի ու մարդկանց հոգու մեջ ու խմում են արյունը: Հիմա ինձ տղուցս էլ ա զրկում”,-պատմեց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը պատրաստ է պատռել տնաքանդ “աղանդավորների” դեմքը, քանի որ ՛՛արանքում երեք անմեղ երեխաներ՛՛ են տուժում. ”Երեք հրաշք թոռնուհիներ ունեմ՝ մայրը արդեն իսկ աղանդավորի հոգեբանությամբ է մեծացնում: Ինչքան բան եմ ծախել “սատանա”  հարսիս պատճառով: Հիմա էլ առանձնատունս են ստիպում վաճառել…

Դիմել եմ, նաև աղանդավորների դեմ պայքարող կազմակերպություններին եմ: Փրկեք իմ երեխեքին՝ մեծ աղջիկը 12 տարեկանա, փոքրը՝ 2: Ապրելուս նպատակը արդեն դրանց դեմ պայքարելու մեջա…Ես պատրաստ եմ բաց խոսել: Ասուլիս հրավիրելու մտադրություն էլ ունեմ : Փաստերս ի մի բերեմ ու սատկացնելու եմ դրանց”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ