17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Տո, դու դեպրեսիայի մեջից դուրս արի, նոր մեզ ինֆարկտի հասցրու”

“Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառանալով Հայաստանի ներքաղական իրավիճակին` զարմացավ, որ խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը նման աժիոտաժ է առաջացրել:

“Ինչպես իշխանական ուժերը կարող են միավորվել, այնպես էլ ոչ իշխանականը: Կարծում եմ` սա բացի դրականից որեւէ այլ ազդեցություն չի կարող ունենալ: Շատ ողջունելի է ԲՀԿ-ի նախաձեռնությունն ու մյուսների արձագանքը: ՀՀԿ-ն ամենեւին անհանգստանալու առիթ չունի: Կարծում եմ՝ դա կստիպի, որ ՀՀԿ-ում ուժերն ավելի մոբիլիզացվեն եւ ուշադիր լինեն”,-ասաց նա:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը համաձայնեց՝ ընդդիմությունը միայն նրա համար է, որ պայքարի իշխանության դեմ: “Նրանց միասնությունը մտորելու տեղիք է տալիս, նրանք տարբեր գաղափարախոսություն կրող կուսակցություններ են, եւ նրանք գաղափարական միասնություն չեն կարող ապահովել, չկա միասնություն չկա ոչինչ բացի ֆրագմենտալ խնդիրնել լուծելուց”,-ասաց նա:

Բադեյանը զարմանում է ընդդիմության մեսիջներից, որ իշխանությունը վախեցած է եւ ինֆարկտ է ստանալու:

“Տո, դու դեպրեսիայի մեջից դուրս արի, նոր մեզ ինֆարկտի հասցրու”,-եզրափակեց Բադեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ