29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանձնարարել է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքների ու նախորդ տարիներին ոլորտում գրանցած ձեռքբերումների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանն, այդուամենայնիվ, ընդգծել է, որ 2014թ. պետք է կրկնապատկվեն կատարած աշխատանքների ծավալները.

“Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքն, իհարկե, ակնհայտ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղածով ու նույն եռանդով շարունակել աշխատանքները նաեւ այս տարի: Մեր եւ մեր համաքաղաքացիների ցանկությունը երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երեւանը վերականգնելն է, ու մենք պարտավոր ենք արդարացնել նրանց սպասելիքները:

Ըստ այդմ, մենք պետք է չբավարարվենք ձեռք բերածով եւ համատեղ թիմային աշխատանքի արդյունքում պետք է կրկնապատկենք ծավալներն ու, դրան զուգահեռ, նաեւ հետեւողական աշխատանքներ տանենք արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ սրտացավ աշխատանքով մենք անպայման կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը հանձնարարել է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաեւ Երեւան քաղաքի գլխավոր դիզայների հետ, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ցուցաբերվի միասնական մոտեցում: Համակարգված եւ մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հանձնարարվել է նաեւ հաշվի առնել Երեւանի բնակլիմայական պայմանները, տեղանքը եւ անհրաժեշտ այլ գործոններ. “Մայրաքաղաքում կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու հարցում առանձնակի ուշադրություն դարձրեք ծառատեսակներին ու ծաղկատեսակներին:

Դրանք պետք է համապատասխանեն մեր բնակլիմայական պայմաններին, որպեսզի արդյունքն էլ լինի տեսանելի: Բացի այդ, հետեւողական եղեք նաեւ ծառերի էտման հարցում, որի շրջանակում եւս, վստահ եմ, հնարավոր է կիրառել ձեւավորման նոր մոտեցումներ, ինչն իր հերթին եւս մայրաքաղաքին կհաղորդի առավել խնամված տեսք”,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով Երեւանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման նորմերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մայրաքաղաքի կանաչապատման գործում ապահովել նաեւ տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը:

Օբյեկտների հարակից տարածքների կանաչապատման մասով, քաղաքապետը մասնագետներին հանձնարարել է համագործակցել տնտեսվարողների հետ եւ խորհրդատվություն տրամադրել բուսատեսակների ընտրության հարցում:

 Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, բնապահպանական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել Երեւանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու ուղղությամբ տարվող համալիր աշխատանքների ծավալները: Բացի այդ, քաղաքապետը նաեւ հանձնարարել է խստորեն վերահսկել ապօրինի ծառահատումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու խախտողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ պատժամիջոցները:

Քաղաքապետը հորդորել է նաեւ պատշաճ ուշադրություն դարձնել մայրաքաղաքի այգիների եւ պուրակների սանմաքրման աշխատանքներին ու մշտական հսկողության տակ պահել ոռոգման համակարգի անցկացման գործընթացը:

Հանդիպման շրջանակում ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է 2014թ. ծրագրով նախատեսված կանաչապատման գործընթացը: Ըստ այդմ, ընթացքի մեջ են ծառերի էտման ու սիզամարգերի թարմացման աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ արդեն առաջիկա օրերին երեւանցիները հնարավորություն կունենան վայելելու շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկունքը: 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ