18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դատավորն ընդհատեց Վարդան Պետրոսյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ,   այսօր սկսվեց եւ հետաձգվեց  դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Վերջինիս փաստաբան  Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին:

Նա նախապես  դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը, քանի որ այլ դատական նիստի է, եւ պետք է վերապատրաստման դասընթացի մասնակցի:

Միաժամանակ Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվելու են Ֆրանսիայից ժամանած փաստաբանները, ովքեր մարտի 25-ին են լինելու Հայաստանում:

 Մինչ  դատավորի որոշում կայացնելը՝ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը խնդրեց խոսքի իրավունք տալ: Պետրոսյանը ցավակցական խոսք ուղղեց տուժողներին:

Սակայն դատավորն ընդհատեց նրան եւ ասաց, որ հաջորդ դատական նիստը մարտի 28-ին է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ