02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձեւավորման ուղղությամբ: 2013-ին Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի գրադարաններ եւ զորամասեր: Հաջողված այս ծրագրին հաջորդեց առաջարկների տաղավարների ծրագիրը: Ծրագրի ընթացքում քաղաքացիների կողմից ստացված առաջարկների մի մասն ընդգրկվեց 2014թ. Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում, որոշ մասն էլ որպես ընթացիկ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, երիտասարդության հարցերի խորհրդի ծրագրերում ներգրավել եւ առաջարկներ ներկայացնել կարող է յուրաքանչյուր երիտասարդ:

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում գործում է նաեւ երիտասարդության հարցերի խորհրդի էջը: 2013թ. ընթացքում երիտասարդների կողմից այդ էջն ստացել է ավելի քան 1000 հարց եւ առաջարկություն: Բարձրացված բոլոր հարցերը ստացել են համապատասխան ընթացք եւ կարգավորվել: Խորհուրդը ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Խորհրդի անդամներն ու հարյուրավոր կամավորներ աշխուժորեն ներգարվված են եղել նաեւ մշակութային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ «Էրեբունի – Երեւան 2795» տոնակատարության կազմակերման եւ անցկացման, Մարտի 8-ի միջոցառումներին: 2014 թվականի ծրագրերում ընդգրկված է նաեւ մեծ հեծանվավազքի կազմակերպումը Երեւանում:

2013թ. հիմնված «Բանավեճի ակումբ»-ի ծրագրում նախորդ տարի ընդգրկված 20 թիմերի համեմատ արդեն այս տարի 35 թիմ է մասնակցելու:  Հիմնադրվել եւ գործում է նաեւ «Կամավորների բանկ» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մասնագիտության տեր երիտասարդների հնարավորություն է ընձեռվում գործընկեր կամակերպություններում խորացնելու մանագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Նշենք, որ կամավորական սկզբունքով գործող խորհրդի կազմում ներառված է երիտասարդական 20 կառույց, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում է ստեղծել նաեւ երիտասարդների հետ համատեղ ծրագրերի իրագործման նոր եւ առավել ընդգրկուն հարթակ:

Երեւանիքաղաքապետարանիտեղեկատվության

եւհասարակայնությանհետկապերիվարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ