16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Հանրապետականն՛՛ արձագանքում է Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիային /վիդեո/

՛՛Շատ դրական ենք վերաբերում նմանատիպ հանդիպումներին, որովհետև դա բնական գործընթաց է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու նախաձեռնությանը՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

՛՛Մեկ անգամ չէ, որ ՛՛Հանրապետականն՛՛ ասել է, որ մենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական առողջ համախմբման կողմնակից ենք, գաղափարական պայքարի կողմնակից ենք և գտնում ենք, որ եթե նման կոնսուլտացիաները շարունակվեն, միգուցե, չեն բացառվում, որ առաջին քայլերը կատարենք դեպի ամերիկյան մոդել, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու ՛՛Հանրապետական՛՛:

Դե մեզ մոտ արդեն ՛՛Հանրապետականը՛՛ մի բևեռ է, մյուս բևեռը չեմ բացառում, որ մյուս կուսակցությունները կազմեն, օրինակ՝ ՀԱԿ-ը, միգուցե ՛՛Ժառանգությունը՛՛ կամ ՀՅԴ-ը, չեմ կարող ասել՝ միանան ԲՀԿ-ի հետ՛՛:

Հարցին՝ ում նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե ՛՛որոշ մարդկանց մոտ այս հանդիպումներից առողջական խնդիրներ են առաջացել՛՛, Շարմազանովը պատասխանեց.

՛՛Ես չեմ կարող ասել, ԲՀԿ-ական գործիչներին հարցրեք՝ ում նկատի ուներ: Համեմայնդեպս մենք շատ դրական ենք վերաբերում նման համախմբումներին, և դրանք կարող են հանգեցնել, որ լինեն երկու բևեռներ՝ մյուս բևեռում ավելի փոքր կուսակցությունները առաջին քայլը կատարեն՝ միանալով ՛՛Բարգավաճին՛՛՛՛,-կրկնեց Շարմազանովը:   

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ