26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ի տակտիկական քայլը. ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում է

Ազգային ժողովում ՛՛Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ ձայների 100 կողմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին՛՛  և ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ելույթ ունենալով՝ նշեց, որ ընդհանուր առմամբ ընդունելով առաջարկված օրենքի կոնցեպցիան՝ ՀԱԿ-ը ձեռնպահ է քվեարկելու այն պարզ պատճառով, որ այսօր գովազդի շուկայում մեկ մարդու մենաշնորհ է տիրում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել Զուրաբյանի խոսափողը: Ապա կազմակերպվեց քվեարկություն: Արդյունքում նախագծերի փաթեթն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Էդմոն Մարուքյանի և Լևոն Մարտիրոսյանի կողմից ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին և Գովազդի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:

՛՛Սա արվեց, որ մեծամասնության պատգամավորները գործ ունենալու կամ այլ պատճառաբանությամբ հեռանան, սա տակտիկական քայլ է՛՛,-բացատրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ