Պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել. Ժողովուրդ
Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում: Նույնիսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անվտանգության այսպիսի միջոցառումներ չէին իրականացվում:
՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզել է, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ասել է. ՛՛Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչև մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել՛՛: Այսպիսով, մինչև մարտի վերջ ԱԺ-ում պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: