22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Առաջարկում են ալկոհոլի գովազդը թույլատրել գիշերային ժամերին

Ազգային ժողովում ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը բավական բուռն է ընթանում:

Հարակից զեկուցող Լևոն Մարտիրոսյանը նշեց, թե որքան էլ ներկայացված օրենսդրական փոփոխությունները հակասական տպավորություն թողնեն, որոշ պատգամավոների մոտ կասկածներ կամ հետին մտքեր չպիտի առաջացնեն։

՛՛Նախաձեռնողների նպատակները միանգամայն բարի են։ Մենք փորձել ենք լուծումներ գտնել այն իրավիճակների համար, որում գտնվում է մեր հեռուստաընկերությունը։ Հիմնական նպատակն այն է, որպեսզի աջակցենք մեր հեռուստաընկերություններին՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու և սեփական ֆինանսական ինքնաբավությունը որոշակի առումով ապահովելու համար: Այլ նպատակ մենք չունենք՛՛,-հայտարարեց Մարտիրոսյանը։ 

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ այս օրենսդրական փոփոխության արդյունքում կշահեն ոչ միայն հանրապետական հեռուստաընկերությունները, այլև մարզային :

Նկատենք, այս օրինագիծն առաջարկում է թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը երեկոյան և գիշերային ժամերին՝ 22:00-ից մինչև 6-ը: Հայաստանում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, թույլատրված է գովազդի այլ տեսակները, այդ թվում և արտաքին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ