08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հատուկ քննչական կոմիտեն կստեծվի, Կոստանյանն էլ հաշվետու կլինի ԱԺ-ին

Ազգային ժողովն այսօր կազմակերպեց երեկ քննարկված հարցերի քվեարկությունը:

71 կողմ, 37 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունվեց Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրենքը:

ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը ևս ընդունվեց՝ 111 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ կանոնակարգ օրենքում և դատախազության մասին օրենքում փոփոխություն կատարելու մաիսն փաթեթը ևս ընդունվեց 108 կողմ, 0 դեմ և 1  ձեռնպահ ձայներով: Սակայն նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թեպետ իրենք ևս այդ նախագծի հեղինակներից են և կողմ են քվեարկելու, սակայն ՛՛կխնդրեի նկատի ուեննալ, որ մենք կողմնակից էինք, որ այս հաղորդումը ԱԺ հանձնաժողովներում ևս ներկայացվեր, այլապես դուրս է մնում ընդհանուր կոնտեքստից ու Սահմանադրության հետ խնդիրներ ենք ունենում, առաջիկայում կանդրադառնանք այս հարցին՛՛: 

Հիշեցնենք, վերջին օրենքով Գլխավոր դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի Ազգային ժողովին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ