19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տիկին Գրետան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Սպարապետ Վազգեն  Սարգսյանի մայրը` տիկին Գրետան շարունակվում է մնալ “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, հիվանդի վիճակը կայուն է: “Կտրուկ փոփոխություն չկա, դինամիկան դեպի բացասականը չի գնում, այդ իսկ պատճառով կարելի է արձանագրել դրական առաջընթաց”,-ասաց պ-ն Գնունին՝ ավելացնելով, որ դեռ շուտ է վերջնական եզրահանգման համար:

Հիշեցնենք, որ Գրետա Սարգսյանի մոտ ախոտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով:

Տիկին Գրետային տեսակցում են միայն հարազատները, այլ մարդկանց տեսակցություն բժիշկները թույլատրում են միայն հարազատների գիտությամբ:

Henaran.am-ը առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում  տիկին Գրետային:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ