02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը եւս հակված է ԸՕ մեկ նախագծի. Արարատ Միրզոյանը խոսեց ժամկետներից/տեսանյութ /

Կառավարությունը եւս հակված է, որ խորհրդարան ներկայացվի մեկ ԸՕ նախագիծ։

Այս մասին այսօր ԸՕ փոփոխություների հարցով ԱԺ հանձնաժողովի հերթական նիստին հայտնեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ 

Նա նախ ներողություն խնդրեց նախորդ նիստերին բացակայելու համար, ասաց, որ տծդա դիրքորոշման արտահայտություն չէ, ապա ասաց, որ երկիրը պատրաստ է արտահերթ ընտրությունների, որոնք պետք է լինեն ազատ եւ արդար։ 

Նա ասաց, որ իդեալական տարբերակում պետք է մեկ նախագիծ ներկայացրել, նշեց, որ կառավարության մաս կազմող 3 ուժերը խորհրդարանական հանձնաժողովի անդամ են եւ հնարավոր չէ, որ ներկայացվեն այնպիսի փոփոխություններ, որոնց նրանք դեմ կլինեն։ «Լավ կլինի, որ մեկ նախագիծ լինի, բայց գուցե չլինի, չեմ կարող բացառել, որ մեկ պատգամավոր իր նախագիծը չի ներկայացնի»  – ասաց նա։ Պատասխանելով արտահերթ ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետի մասին հարցին, նշեց. «Եթե սեպտեմբերին ունենանք նախագիծ, պետք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովի կողմից, մնացած հատվածը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, տոներ են։ Միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը, հաշվի առնելով այն ժամկետը, որ նշված է կառավարության ծրագրի մեջ» ։

Նիստը վարող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ասաց, որ փոխվարչապետը ներկայացրեց հիմնական քաղաքական ուղերձները եւ նշեց, որ ԱԺ հանձնաժողովի անդամները մեկ նախագծով գնալու կողմնակից են եւ աշխստանքների ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր է կոնսենսուսի հասնել։ 

Միրզոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հուլիսի վերջին կսմբողջագնի ԸՕ փոփոխություների հայեցակարգը։ «Այդ ընթացքում գուցե դուք էլ ընդհանուր հայտարարի եկած կլինեք։ Հուլիսի վերջից սկսած կետ առ կետ կաշխստենք»  – ասաց Արարատ Միրզոյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետը խոսեց այս եւ այլ հարցերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ