17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնների հարցը երկրորդական է

ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը բավական երկար ժամանակ է տևել՝ մոտ երկու և կես ժամ, քննարկվել են երկուստեք հետաքրքրող հարցեր։ Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:  Հարցին, թե ինչու կառավարության անվստահության հարց չի քննարկվել, նա պատասխանեց. ՛՛Իսկ ո՞վ ասաց, որ չի քննարկվել։ Այդ հարցը քննարկվում է վաղուց, մենք ևս խոսել ենք, և առաջիկայում անելիքների մասին կլինի հայտարարություն, թե ինչ ենք մենք անում, որովհետև դա առանձին վերցրած հարց չի և այն կախված է բազմաթիվ գործոններից՛՛:

Մարգարյանը նկատեց, որ իրենք պահանջում են, որ նոր կառավարությունն ունենա լուրջ աշխատանքի որոշակի սկզբունք, գաղափարախոսություն։  Հարցին, թե նախագահի հրաժարականի հարց քննարկվել է, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե իրենք նման հարց չեն քննարկել։ ՛՛Որևէ հարցի քննարկում, ինչի շուրջ մենք բարձրաձայնել ենք, դրանցից բացի այլ հարց չենք քննարկել՛՛,-ասաց նա և նկատեց, որ ԱԺ-ում ոչ իշխանական կուսակցությունների ձևաչափով ստեղծված մարմինը քննարկում է այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են խորհրդարանական գործունեությանը։

 Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք որևէ պաշտոնի չեն գնա, գուցե նույնը անի նաև ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. ՛՛Մենք անիմաստ ենք համարում, որ հիմա քննարկվի, լրիվ երկրորդական է՝ ով ինչ պաշտոն է վերցնում, գտնում ենք, որ պետք է լինի լայն կոնսոլիդացիա ոչ միայն քաղաքական ուժերի, այլ հասարակական լայն շետերի հետ և ստեղծվելիք մարմինը, պաշտոնները կամ չգիտեմ ինչը պետք է համապատասխանի դրան։ Պետք է լինի համաձայնության կառավարության նման մի բան՛՛,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք նման հանդիպումը ապացուցման գործընթաց է, որ Ծառուկյանը Իվանաշվիլիից պակաս չէ, Ստեփան Մարգարյանը պատասախանեց. ՛՛Այդ մասին այնքան խոսվեց, ես հասկանում եմ, որ որոշակի նպատակային բան կա փչացնելու Տեր-Պետրոսյանի կողմից ասած թեզը, որը շատ պարզ ու հասկանալի էր, ուներ բավական խորը իմաստ, բայց հիմա անիմաստ է խոսել, իհարկե ոչ՛՛,-ասաց նա։ Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը նշեց, որ գործընթացը ինչի մասին որ խոսում ենք, սկսվել է ավելի վաղ, քան հանրահավաքն էր։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ