22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անտեր մնացած ժողովուրդ

”Իշխանափոխության հիմքերը, այո, տեսնում եմ: Դա վաղուց անհրաժեշտ էր իրականացնել, բայց այս պահին չեմ տեսնում դրա կարողությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Իշխանափոխություն անելու համար տիկին Խառատյանի համոզմամբ՝ ծրագիր է հարկավոր, և հենց այդ ծրագիրն է այսօր պակասում:  ՛՛Պետք է ունենալ շատ պատրաստված ծրագիր, թե իշխանության փոփոխությունից հետո ինչ են առաջարկում: Գործող կառավարությունից հրաժարական են պահանջում, և տարբեր ծրագրեր են առաջարկում, ու հայտնի չէ՝ եթե եղավ իշխանափոխություն, ինչ ծրագրի շուրջ է լինելու կոնսենսուսը կամ լինելու է արդյոք՛՛:

Սրանք հարցեր են, որոնք չեն բարձրաձայնվում ու անլրջացնում են իշխանափոխության պահանջն ինքնին: Իշխանափոխության դեպքում ռեալ գործողությունների ծրագիր Հրանուշ Խառատյանը տեսնում է ՛՛Նախախորհրդարանի՛՛ մոտ, ինչը նրանք հրապարակային են ներկայացնում:

՛՛Բայց հայտնի չէ մնացած դեպքերում, եթե կտրուկ հեղափոխություն չէ, ապա ինչ է լինելու հետո, ես դա չեմ տեսնում՝ դրա հետևանքը ո՞րը պետք է լինի՛՛: 

Իշխանափոխության դեպքում ընդգծված լիդեր կա՞ արդյոք, որը կնախաձեռնի եւ կտանի մինչեւ վերջ գործընթացը: 

՛՛Անհատ մարդ որպես այդպիսին չեմ տեսնում, բայց լիդեր, ենթադրում եմ, որ կամ կուսակցական, կամ քաղաքական որևէ անձ կամ ծրագրային խումբ կարող է լինել, բայց հարթակային լիդեր, ով վայելում է ժողովրդի զանգվածային վստահությունը, չեմ տեսնում՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ