Ռուբեն Հայրապետյան.’’Մանուչարյանը ո՞վա’’
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր մամուլի ասուլիսում խոսել է հավաքականի թեկնածու Էդգար Մանուչարյանի մասին, ով երկար ժամանակ է` չի հրավիրվում ազգային հավաքական:
Լրագրողի հարցին`կարգապահակա՞ն պատճառով նա չի հրավիրվում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է`Էդգար Մանուչարյանը ո՞վա:
Լրագրողը շարունակել է ` հավաքականի թեկնածու է: Նա չի հրավիրվում մարզավիճակի համար, թե՞ պատժված է:
“Ֆեդերացիան չի զբաղվում պատիժներով: Նա ամեն ինչով զբաղված է, բացի ֆուտբոլից ու չեմ էլ կարծում, որ նա երբեւէ կվերադառնա իր մակարդակին: Գիտեմ, ինչի հետ կապված եք ասում: Վերջերս նա մի պատահական գոլ է խփել 4-րդ մակարդակի խաղում, ու հիմա էլի նրան հավաքական հրավիրելու խոսակցություններ են սկսվում:
Մի հատ ուսումնասիրեք, թե ինչով է նա հիմա զբաղված: Դուք արեցիք Էդգար Մանուչարյանին այդպես: Երբ նրան քննադատեցի, որպեսզի այդ տաղանդին չկորցնենք, դուք նրան պաշտպանեցիք: Հիմա գնացեք, համոզեք ֆուտբոլ թող պարապի”,-ասել է Հայրապետյանը: