Ազգանունս պիտի Շալլանդյան լինի.ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ /վիդեո/
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը մամուլի ասուլիս տվեցին, որում խոսվեց հավաքականի նպատակների մասին:
Ռուբեն Հայրապետյանը նախ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը հանձնեց Շալլանդին, ով նշեց, որ մարզաշապիկի վրա սխալ կա`’’Շալլանդյան պետք է լինի’’:
Ռուսաստանի դեմ խաղի մասին:
Ռուբեն Հայրապետյան – Մարտ ամսին մեր թիմը երբեք լավ մազավիճակում չի եղել: Իհարկե, ցավալի էր, որ հավաքականի մի քանի առաջատարները լավ մարզավիճակում չէին, բայց դրա համար կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ,:
Բեռնար Շալլանդ – Թիմի ֆիզիկական վիճակը լավը չէր: Կարող եմ խոսել վիճակագրության մասին: Մենք վազել ենք 16 հազար կիլոմետր, իսկ Ռուսաստանը` մոտ 12: 6 կիլոմետրը քիչ չէ, սակայն դա խնդիր չէ. ես տեսել եմ, որ այս թիմը կարող է վազել եւ խաղալ:
ՀՖՖ-ն ո՞ր մարզիչների հետ է բանակցել:
Ռուբեն Հայրապետյան – Ֆուտբոլի ֆեդերացիան 49 մարզչի հետ է բանակցել: Ճիշտ չի լինի խոսել այս մասին:
Հավաքականը կարո՞ղ է դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
Բեռնար Շալլանդ. Այսօր ոչ, բայց վաղը` այո: Դիտել եմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Մենք հեռու չէինք, երեք միավոր, խանգարեց միայն Մալթայի դեմ հանդիպումը: Ուժեղ խմբում ենք, բայց շատ լավ թիմ ունենք: Համոզված եմ, որ ունենք ունենք ներուժ այս հիանալի երազանքին հասնելու համար: