09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ռեժիմը” խուճապի մեջ չէ, հանդարտվե’ք. Հ. Նաղդալյանը` ԲՀԿ-ի նախաձեռնած հանդիպումների շուրջ

-Տիկին Նաղդալյան, ինչպես եք վերաբերվում ԲՀԿ-ՀԱԿ վերջերս կարծես ավելի “ջերմ” թվացող հարաբերություններին, փոխադարձ “հաճոյախոսություններին” և արդյոք կհաջողվի այս ուժերին, ի վերջո, ընդհանուր հայտարարի գալ և ձևավորել միասնական օրակարգ.

-Մենք անվերջ լսում ենք՝ միասնական օրակարգի ձևավորում, իշխանափոխության հասնելու քայլերի ճանապարհային քարտեզի մշակում և այլ ձևակերպումներ, սակայն արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ առաջին հայացքից իրենց համար օրակարգի գլխավոր հարցի  շուրջ անգամ այսօր չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ունեն տարաձայնություններ, տարբեր ամբիցիաներ:

Անգամ իրենք են դա խոստովանում, որ չունեն հասարակությանը ներկայացնելու հստակ այլընտրանք, ասենք ինչպես Ռուբեն Հակոբյանն է նշել իր հարցազրույցներից մեկում,   և իրենք էլ լավ գիտեն, որ քաղաքական պայքարի մեջ լինում է կամ իշխանություն, կամ ընդդիմություն:

Այս ամենից միայն մեկ եզրահանգում կարելի է անել՝ իրենք իրենց մեջ դեռևս բազում հստակեցումների և դիրքորոշումների ճշգրտման կարիք ունեն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ թվացյալ “մերձեցմանը”, ապա մենք միշտ կողմնակից ենք եղել ուժեղ ընդդիմության ձևավորմանը, և ինքներս ենք բազմիցս այդ մասին բարձրաձայնել, բայց այս ուժերից մեկն անգամ չի հստակեցրել իր ընդդիմադիրի կարգավիճակը, իսկ ընդհանուր հայացքների նմանություն, խնդիրների շուրջ միօրինակ մտահոգությունների դրսևորում անշուշտ կարող են ունենալ, քանզի երկրում առկա խնդիրները նույնն են, և դրանք բոլորից ավելի իշխանություններն իրենք են գիտակցում և տեսնում՝ խոսելու, խորհրդակցելու փոխարեն՝ առավել ընդգրկվելով և լուծումներ առաջարկելով կոնկրետ քայլերով:

-Ոչ իշխանական ուժերի միջև լայն կոնսոլիդացիան ապահովելու մտայնությամբ ուրբաթ օրը ԲՀԿ առաջնորդը հանդիպեց ՀՅԴ ներկայացուցիչների հետ` խոստանալով շարունակել հանդիպումների այդ շարքը` հաջորդն իրենց մոտ հյուրընկալելով ՀԱԿ անդամներին. Արդյոք սա չի մտահոգում իշխանություններին և կարող են այս հանդիպումները տալ շոշափելի արդյունքներ, թե պարզապես հանդիպում են` հանդիպելու համար:

– Նման հանդիպումներ անընդհատ էլ եղել են, նույն այս ուժերը ԱԺ-ում շաբաթը մեկ կամ մի քանի անգամ հանդիպում են կազմակերպում իրենց խմբակցություններից մեկում, որից հետո լրագրողներին հայտնում, որ կրկին որևէ ընդհանուր օրակարգ չեն հաստատել, դեռևս հստակեցումների փուլում են, ուստի որևէ արտառոց բան չպետք է տեսնել այս հանդիպումների շղթայում, առավել ևս մտահոգվելու “ջղաձգվելու” առիթ մեզ համար չկա և չեմ էլ հասկանում, թե որտեղից են որոշ լրագրողներ վերցնում և մեկ էլ տպագրում, որ “ռեժիմը խուճապի մեջ է” և այլն , մենք շարունակում ենք աշխատել նույն հունով , իսկ իրենք եթե ցանկանում են, կարող են անվերջ հանդիպել, խորհրդակցել, յուրաքանչյուր հանդիպումից հետո էլ ավելի սուր հայտարարություններով հանդես գալ, բայց ժողովրդի վիճակը բարելավելու վրա հաստատապես այդ հայտարարությունները չեն, որ ազդելու են:

-Իսկ այն , որ հիմա Գագիկ Ծառուկյանն է նախաձեռնում այդ հանդիպումները, արդյոք չի խոսում այն մասին, որ վերջինս հետևում է Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորին և ընդդիմության լիդերի հավակնություններ դրսևորում:

-Ընդդիմության լիդեր դառնալու համար նախ պետք է ընդդիմություն դառնալ, ինչը մինչ օրս չի արվել: Խնդիր չեմ տեսնում: Հանդիպման վայրը փոխելով՝ բովանդակությունը չի փոխվում:

-Գագիկ Ծառուկյանն այդ հանդիպման ընթացքում իր խոսքում նաև նշել էր, որ պատվեր կատարող “դհոլների”՝ գործընկերային հարաբերությունների մեջ սեպ խրելու բոլոր տեսակի փորձերն անհաջողության են մատնվելու: Ինչպես կմեկնաբանեք.

-Կարծում եմ այստեղ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ գործընկերությունը որև լուրջ բանի վրա հիմնված չէ, դրա համար այն չի էլ կարող ամրություն ունենալ…..

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ