08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը՝ իր պաշտոնաթողությունից. գիտենք՝ ով ում գործակալն է

 ՛՛Ձեր դիտարկումները լրիվ անտեղի են, անհիմն են նաև Ազգային ժողովին գնահատական տալ որպես գործակալի դերակատարություն՛՛,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Փաշինյանը քիչ առաջ մեղադրեց Ազգային ժողովին Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մեջ: ՛՛Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ՛՛:

 ՛՛Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է՛՛,-նետեց Հովիկ Աբրահամյանը, ում իր ելույթում Փաշինյանը նույնպես հիշեց:

՛՛Սերժ Սարգսյանը նման կոմբինացիա իրականացրել էր նաև Հովիկ Աբրահամյանի հետ՝ 2012-ի նախագահական ընտրություններից առաջ՝ նրան ԱԺ նախագահի պաշտոնից ազատելով, ապա վերանշանակելով՛՛,-հայտարարեց Փաշինյանը:

՛՛Իմ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելը զուտ քաղաքական խնդիր է եղել, ու ոչ մեկը ինձ չի պարտադրել դիմում գրել, դուրս գալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՛՛-արձագանքեց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ