08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանխատեսեց Պուտինյան կայսրության փլուզումը

Այսօր ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում” կայացավ քննարկում-ասուլիս, որտեղ բանախոսները փորձեցին վերլուծել Մայդանի արձագանք հանդիսացող իրադարձությունները` անդրադարձ անելով նաև Ղրիմի շուրջ ծավալված հարցադրումներին:

”Համաձայնություն” կենտրոնի ղեկավար  Դավիթ Շահնազարյանը մանրամասնեց իր   իր նախապես արված կանխատեսումները. ”Ես արդեն ասել էի, որ հիմնական իրադարձությունները ծավալվելու են Օլիմպիադայի կողմից : Ես ասել էի նաև, որ Ռուսաստանի այսօրվա պահվածքը համաեվրոպական անվտանգության խնդիր է”:

Անդրադարձ կատարելով Ուկրաինայում տեղի ունեցածին Շահնազարյանը նշեց, որ անցած տարվա մայիսին Ռուսաստանը սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի վար: Հետո ամռանը Ուկրաինայի ընդդիմությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ իրենք գործողություններ չեն ձեռնարկում, որպիսի ասոցացման պայմանագիրը ստորագրելու վրա ճնշումներ չլինեն:

Առաջին ցույցերը Մայդանում մի քանի հարյուր հոգով դա նոյոմբերի 26-27-էր:

Քաղաքական գործիչը նշեց, որ ցույցը  ցրվեց  բավականին խայտառակ ձևով, կիրառվեց բռնի ուժ:

”Բերկուտը իր դաժանությամբ հրահրեց Մայդանի հետագա զարգացումները: Դեկտեմբերի երկուսին Մայդանում կրկին խաղաղ բնույթի ցույցեր էին, երբ Պուտինը Երևանում հայտարարեց, որ Ուկրաինայում կատարվող իրադարձություններ ”պագրոմներ են”: Դիտմամբ բառը չեմ ուզում թարգմանեմ”,-նշեց Դավիթ Շահնազարյանը:  

Շահնազարյանը փաստեց, որ խաղաղ ցուցարարների համբերության բաժակը լցվեց`  հունվարի տասնվեցին:

” Ուկրաինայում ընդունվեց օրենքների մի փաթեթ, որը ըստ էության բռնություն էր, և դա բերեց այն Մայդանին, որին չէր սպասում Ռուսաստանը:Այն ինչ տեղի է ունենում ես կարծում եմ ոչ թե Ղրիմի հարց է, ոչ թե Ուկրաինայաի հարց է, այլ նախ և առաջ Ռուսաստանի հարց է: Քանի որ Ռուսաստանը նախ և առաջ իր շահերն է համարում միջազգային իրավունք, որը կարելի է համեմատել Կարիբյան ճգնաժամի հետ”:

Քաղաքական գործչի գնահատմամբ` Ռուսաաստանը հայտարարել է, որ իր համար միջազգային իրավունք չկա:

”Զարգացումները և իրավիճակը փոխվում են ժամերով: Սա է իրականությունը և մենք պիտի հասկանանք, որ նոր աշխարհում ենք ապրում և Պուտինյան կայսրության փլուզումը կարող է անդրադառնալ նաև մեր տարածաշրջանի վրա”,-հավելեց Դավիթ Շահնազարյանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ