12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Փլատակների տակ չմնալու խնդիր կա

”Այժմ Ուկրաինայում կատարվում է մի գործընթաց, որ հաստատապես առնչվում է Հայաստանին այն պարզ պատճառով, որ Հայաստանում այժմ կան վերլուծաբաններ, որոնք Ղրիմում կայանալիք իրադարձությունները կապում են Հայաստանի հետ, սակայն դա հնարավոր չէ, որովհետև զուգահեռներ տանել հնարավոր չէ, որովհետև պոստսովետական տարածքը ռեժիմի ազդեցության տակ երբեք չի եղել”,-կարծում է՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը: 

Ռուսաստանը, Սեդրակյանի համոզմամբ՝ նախընտրում է Ուկրաինայի պարագայում չպատճառաբանված ագրեսիվ կեցվածքը:

”Այն մոդելը , որը որդեգրել է պոստսովետական տարածքը, անընդունելի մոդել է, և այժմ Հայաստանն է պատրաստվում մտնել այդ մոդելի տակ: Ուկրաինայի հետ կապված թե Ղազախստանի եւ թե Բելոռուսի նախագահները որդեգրել են բոլորովին այլ կողմնորոշում: Ներկա պարագայում ուկրաինական խնդիրը դարձել է Ռուսաստանի` նոր կայսերապաշտական խնդիր”,-ասաց Անուշ Սեդրակյանը:

”Ընդանուր բոլոր դիկտատուրական շարժումները քսանմեկերորդ դարում ենթակա են փլուզման եւ խնդիր կա չմնալ այդ ընթացող փլուզման փլատակների տակ”:

Սեդրակյանի գնահատմամբ՝ այս պահին ընթանում է ապատեղեկատվական պատերազմ, և մեզ ճիշտ ինֆորմացիա չի հասնում Ղրիմից:

”Ուկրաինան այս միջազգային թոհուբոհով անցնելով` այնուամենայնիվ հաստատում է իր եվրոպականացման ստատուսը”,-հավելեց Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ